Փետրվար 02, 2023 08:01 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ահզաբ սուրահի 26-րդ և 27-րդ այաներ

 

وَأَنْزَلَ الَّذِینَ ظَاهَرُوهُمْ مِنْ أَهْلِ الْکِتَابِ مِنْ صَیَاصِیهِمْ وَقَذَفَ فِی قُلُوبِهِمُ الرُّعْبَ فَرِیقًا تَقْتُلُونَ وَتَأْسِرُونَ فَرِیقًا

وَأَوْرَثَکُمْ أَرْضَهُمْ وَدِیَارَهُمْ وَأَمْوَالَهُمْ وَأَرْضًا لَمْ تَطَئُوهَا ۚ وَکَانَ اللَّهُ عَلَىٰ کُلِّ شَیْءٍ قَدِیرًا

 

(Կռապաշտներին) օգնած Երկնային գրքի հետևորդներին Նա ստիպեց դուրս գալ իրենց թաքստոցներից: Նրանց սրտերում սարսափ դրեց: Դուք մի մասին սպանեցիք, իսկ մյուս մասին գերի վերցրիք:

Աստված ձեզ որպես ժառանգություն տվեց նրանց հողերը, տներն ու հարստությունը և մի երկիր, որտեղ դեռևս ոտք չէիք դրել: Աստծու զորությունն անսահման է:

 

Որոշ պատմական աղբյուրներում ասվում է, որ Մադինա քաղաքում հրեաների երեք գերդաստան էր ապրում, որոնք կոչվում էին Ղինղա, Նազիր և Ղարիզա: Այս երեք գերդաստաններն էլ մուսուլմանների հետ խաղաղ համակեցության պայման էին կնքել: Առաջին երկուսը հիջրեթի երկրորդ և  չորրորդ թվականներին դրժեցին իրենց պայմանն ու վտարվեցին Մադինայից: Սակայն մյուս գերդաստանը հիջրեթի 5-րդ տարում Դաշնակիցների պատերազմի ժամանակ միացավ Մեքքայի կռապաշտներին և այս պատերազմի ժամանակ ապաստան գտավ իրենց բերդերում: Մարգարեն Աստծու կողմից ուղարկվեց, որպեսզի այս պայմանը դրժող ժողովրդի վիճակը պարզի: Մուսուլմանները շրջափակեցին Ղարիզայի գերդաստանի բերդն ու մտան այնտեղ: Դիմադրողները սպանվեցին, սակայն մեծ մասը զինաթափվեցին: Արդյունքում այս հրեաները նույնպես վտարվեցին Մեդինայից: Պատերազմի ժամանակ մուսուլմանները որպես ավար ձեռք բերեցին մեծ թվով գյուղատնտեսական հողեր, որոնք բաժանվեցին մուսուլմանների միջև : 

 

Այս այաներից սովորում ենք.

1. Իսլամը հորդորում է  խաղաղ համակեցություն ունենալ ոչ մուսուլմանների հետ, սակայն մինչև այն ժամանակ, քանի դեռ նրանք խաղաղությամբ ապրում են մուսուլմանների կողքին:

2. Թշնամու ուժի ու զենքի դեմ չի կարելի թուլանալ, որովհետև Աստված երբեմն նրանց սրտում վախ ու սարսափ առաջացնելով, նրանց պարտության է մատնում ձեր նկատմամբ:

3. Իսլամական հասարակության հարցերում, բացի նութական հաշվարկներից, կարևոր է նատի ունենալ նաև Աստծու կամքը:

 

Ահզաբ սուրահի 28 և 29-րդ այաներ

 

یَا أَیُّهَا النَّبِیُّ قُلْ لِأَزْوَاجِکَ إِنْ کُنْتُنَّ تُرِدْنَ الْحَیَاةَ الدُّنْیَا وَزِینَتَهَا فَتَعَالَیْنَ أُمَتِّعْکُنَّ وَأُسَرِّحْکُنَّ سَرَاحًا جَمِیلًا

وَإِنْ کُنْتُنَّ تُرِدْنَ اللَّهَ وَرَسُولَهُ وَالدَّارَ الْآخِرَةَ فَإِنَّ اللَّهَ أَعَدَّ لِلْمُحْسِنَاتِ مِنْکُنَّ أَجْرًا عَظِیمًا

 

Ո՛վ մարգարե, ասա քո կանանց. «Եթե ցանկանում եք վայելել այս աշխարհի հաճույքները, եկեք ու ես նվերով կգոհացնեմ ձեզ ու հետո պատվով բաց կթողնեմ:

Բայց եթե ձեր ցանկությունը Աստված, Նրա մարգարեն ու հավիտենական բնակավայրն են, այդ ժամանակ փառավոր վարձատրություն կստանաք ձեր առաքինության փոխարեն»:

 

Ահզաբի(Դաշնակիցների) ճակատամարտի պատմությունը ավարտվում է  և այաները նորից անդրադառնում են մարգարեի կանանց և ասում, որ նրանք պետք է ինչպես մարգարեն, օրինակ ծառայեն մուսուլման կանանց ու աղջիկների համար և ոչ թե լինեն թագավորների կանանց նման, որոնց ուշք ու միտքը միայն ոսկին ու շվայտ կյանք վարելն է: Ամեն դեպքում, մարգարեն մշտապես եղել է հավատացյալների օրինակը և դա վերաբերում է նաև նրա կանանց: Այս այաներն ասում են, որ եթե  մարգարեի կինն եք դարձել, չպետք է սպասեք, որ շատ հարմարավետ կյանք ունենաք, այլ պետք է պատրաստ լինեք հանուն Աստծու դիմանալ դժվարություններին և բարի գործ անել: Փոխարենն Աստված ձեզ կվարձատրի հանդերձյալ կյանքում:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Իսլամական երկրների ղեկավարներն ու մերձավորները չպետք է  ցոփ կյանք վարեն: Նրանք մարդկանց ուշադրության կենտրոնում են և պետք է համեստ լինեն:

2. Իսլամական հասարակության ղեկավարը չպետք է մոռանա իր առաքելությունը և ենթարկվի ընտանիքի անհարկի ցանկություններին:

3. Իսլամական մշակույթում կանանց ցանկությունները չպետք է հակասեն իսլամի պատվիրաններին:

 

Ահզաբ սուրահի 30 և 31-րդ այաներ

 

یَا نِسَاءَ النَّبِیِّ مَنْ یَأْتِ مِنْکُنَّ بِفَاحِشَةٍ مُبَیِّنَةٍ یُضَاعَفْ لَهَا الْعَذَابُ ضِعْفَیْنِ ۚ وَکَانَ ذَٰلِکَ عَلَى اللَّهِ یَسِیرًا

وَمَنْ یَقْنُتْ مِنْکُنَّ لِلَّهِ وَرَسُولِهِ وَتَعْمَلْ صَالِحًا نُؤْتِهَا أَجْرَهَا مَرَّتَیْنِ وَأَعْتَدْنَا لَهَا رِزْقًا کَرِیمًا

 

Ո՛վ մարգարեի կանայք, եթե ձեզնից որևէ մեկը բացահայտ մեղք գործի, Աստված նրան կրկնակի կպատժի: Դա հեշտ է Աստծու համար:

Իսկ նա, ով հնազանդվի Աստծուն ու Նրա մարգարեին և առաքինի գործեր անի, կրկնակի վարձատրություն կստանա, մեծարժեք ապրուստի միջոց ենք պատրաստել նրա համար:

 

Այս այաները, դիմելով մարգարեի կանանց, ասում են. «Քանի որ ձեր լավ ու վատ արարքները   մեծ ազդեցություն ունեն հասարակության  մշակույթի ձևավորման վրա, ուրեմն պետք է միշտ հիշեք, որ ձեր վարձատրությունն ու պատիժը սովորական մարդկանց նման չի լինելու, քանի որ դուք ապրում եք մարգարեի ընտանիքում և ծանոթ եք պավիրաններին և ձեր արարքները կարող են օրինակ լինել մյուսների համար:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստվածային վարձատրության ու պատժի հարցում շատ կարևոր է մարդկանց գիտակցության չափն ու այն, թե որքան են նրանք ազդեցիկ:

2. Աստվածային համակարգում նշանակություն չունի, թե որևէ մեկը հոգևոր առաջնորդի մերձավորներից է: Նրա պատիժը պետք է նույնիսկ կրկնակի խիստ լինի:

3. Մեծերի մեղքն ու սխալը տարբերվում են սովորական մարդկանց սխալներից, քանի որ նրանց փոքրիկ սխալը կարող է ավելի մեծ ազդեցություն ու հետևանքեր ունենալ:

 

Պիտակ