Հունիս 20, 2018 20:36 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս համարում կշարունակենք նախորդ շաբաթներում սկսած մեր զրույցը Իրանում ու աշխարհում փիլիսոփայության ու իմաստասիրության հայտնի դեմքերից Սադր-օլ-Մոթեալեհին կամ Մոլասադրա անունով հայտնի դարձած Մոհամմեդ Էբրահիմ Ղավամի Շիրազիի մասին:

Մոլասադրա անունով հայտնի Սադրեդդին Մոհամմեդ Ղավամ Շիրազին ծնվել է լուսնային հիջրեթի 980 թվականի ջամադի-ալ-ավալ ամսվա 9-ին (1571) Շիրազ քաղաքում: Տարրական ուսումն ստացել է տանը՝ սովորելով մասնավոր ուսուցչի մոտ և իր արտակարգ ուշիմության ու ընդունակության շնորհիվ կարճ ժամանակում տիրապետել է պարսկերեն և արաբերեն լեզուներին ու գրականությանը և գեղագրության արվեստին: Պատանի հասակում Մոլասադրան գիտելիքներ է ձեռք բերում մաթեմատիկայի ու աստղագիտության ու որոշ չափով բժշկության, իսլամական իրավունքի ու օրենսգիտության և տրամաբանության բնագավառներում: Իր սերտած բոլոր առարկաների միջից նրան ամենաշատը հետաքրքրում էին փիլիսոփայությունն ու մասնավորապես միստիցիզմը: Նա ընտանիքի հետ միասին Շիրազից Ղազվին գաղթելով Սադրեդդին Մոհամմեդը տարրական ու միջնակարգ ուսումը Ղազվինում շարունակում է քաղաքի հայտնի ուսուցիչների մոտ ու ժամանակից շուտ անցնում է բարձրագույն ուսման փուլը: Ղազվինում նրան բախտ է վիճակվում աշակերտել ժամանակի երկու հայտնի ու տաղանդավոր գիտնականներին՝ Շեյխ Բահայիին ու Միրդամադին և կարճ ժամանակում շնորհիվ իր ընդունակություններին գերազանցում է նրանց բոլոր աշակերտներին: Սեֆևյանների մայրաքաղաքը Ղազվինից Սպահան փոխադրվելով Սադրեդդին Մոհամմեդն էլ իր ուսուցիչների հետ տեղափոխվում է Սպահան և որոշ ժամանակ անց իր ուսուցիչների կողմից դասավանդության թույլտվություն է ստանում: Այդ ժամանակվանից սկսած նա սկսում է մշակել իր փիլիսոփայական նոր ուղղության հիմունքները: Նաև նշեցինք, որ կարճ ժամանակ անց նրա միստիկական ուղղության հետ հակառակ որոշ հոգևորականների ճնշման ներքո Մոլասադրան պարտավորվում է հեռանալ Սպահանից: Սադրեդդին Մոհամմեդն գնում է Ղոմ քաղաքի մերձակայքում գտնվող Քահաք գյուղը, և 5 տարիներ և որոշ վկայությունների համաձայն 15 տարիներ անց վերադառնում է Շիրազ:Մոլասադրան իր աշխատությունների գլխավոր մասը կատարել է այս շրջանում: Մոլասադրան վախճանվել է լուսնային հիջրեթի 1050՝ փրկչական 1640 թվականին, 71 տարեկան հասակում, Բասրայում, 7-րդ անգամ Հաջի ուխտագնացության մեկնելու ճանապարհին: Իրանցի մեծ մտավորականի ու փիլիսոփայի գերեզմանը գտնվում է Նաջաֆ քաղաքում՝ շիաների առաջին առաջնորդ Իմամ Ալիի դամբարանի  ձախ կողմում գտնվող «Իվան Օլամա»-ում:

 

---------------------------------

Հեքիմ Սադր-օլ-Մոթեալեհի Մոլասադրա Շիրազիի արժեքավոր ու հավերժական գլուխգործոցը «Ասֆար Առբաե»-ն է: Այս աշխատասիրությունը արտացոլում է «Հեքմաթ Մոթեալիե» անունով հայտնի դարձած Մոլասադրայի անկախ ու միակուռ ուսմունքի պատկերը: «Մաքթաբ Մոթեալիե»-ն Մոլասադրայի ընդունակության ու ընդարձակ գիտության և Պերիպատետիկյան ու ստոիկյան դպրոցների, իմաստասիրության ու միստիցիզմի և Ղուրանից ու մարգարեի գերդաստանի հադիսներից ներշնչվելու արդյունքն է:

Մոլասադրան իր աշխատասիրությունը «Ալ-Հեքմաթ-ալ-Մոթեալիե ֆել-Ասֆար-ալ-Աղլիա» է անվանել, ինչը նրանից հետո հաճախ հիշատակվել է «Ասֆար Առբաե» անունով:  «Հեքմաթ Մոթեալիե» է կոչվում այս իմաստունի դպրոցը, որը լիարժեք խորհրդանիշն է համարվում այս գիրքը: Այս գրքի բովանդակությունը սկսվում է գոյության և սկզբնակետի էության մասին քննարկմամբ և ապա առաջ են քաշվում շարժման, ժամանակի ու ընկալման և գոյության ատաղձի հարցերը: Գրքի մեկ բաժինն ամբողջությամբ հատկացված է Աստծո գոյության ապացուցմանն ու նրա հատկանիշներին և ի վերջո ամփոփվում է մարդու էության և ապա մահվան ու Մաադի թեմաների քննարկմամբ:

Այս գրքում Մոլասադրայի հնարամտությունը նրա մեջ է, որ գրքի թեմաները դասակարգել է միստիկների հոգեկան ու հոգևոր ընթացքի չորս փուլերի համաձայն և ցանկացած փուլ մեկ ուղևորություն է նկատի առնվել:

«Ասֆար»-ը, որ սաֆարի կամ ուղևորության հոգնակին է մեկնաբանվում է, որպես ուղին կտրել ու որոշակի նպատակակետի կողմը շարժվել: Մոլասադրան իր գրքի նախաբանում գրում է, որ այդ խորագիրը պահ է վերցրել հոգևոր քառյակ ուղևորություններից կամ ինչպես Մոլասադրան  է ասում միստիկների մտային ուղևորությունից:

Հետևաբար հենց այնպես որ առաջին փուլում միստիկի ուղևորությունը սկսվում է  սեփական անձից ու ժողովրդից և ուղղված է լինում դեպի Աստված այս գրքում էլ դեպի ճշմարտություն մեկնող  ճանապարհորդի առաջին ուղևորությունն անցնում է նյութեղեն աշխարհում Աստծո խորհրդանիշների կողքով, որոնց ոչ կարելի է անտեսել ու ոչ էլ պիտի դրանց գերին դառնալ: Միստիկը աշխարհիկ խորհրդանիշները պիտի որպես աստիճան ծառայեցնի իր զարգացման ու դեպի Աստված տանող ճանապարհին:

Միստիկի երկրորդ ուղևորությունն այն պահն է, երբ արդեն ձերբազատվել է ժողովրդից և միացել է Աստծուն, սովորում է Աստծո անունները և Աստծո կողմից արժանանում է աստվածային իմաստնության տիրանալու  շնորհին: Այստեղ միստիկն իր ուսերին է վերցնում առաքելության ծանր բեռը և դառնում է դա ժողովրդին փոխանցող պաշտոնյան: Այստեղից սկսվում է երրորդ ուղևորությունը:

Երրորդ ուղևորությունն առաջինի հակառակ ուղղությամբ է ընթանում, այսինքն միստիկն Աստծո պատգամը փոխանցելու համար մեկնում է ժողովրդի մոտ: Նա այլևս պարզ մի միստիկ չէ: Նա միայն բարին է տեսնում ու ընկալում: Նրա սիրտը հոգու տունն է: Նրա բոլոր  գործերի հիմքում ընկած է արդարությունը: Նրա խոսքը ներշնչված է իմաստասիրությունից և արտահայտվում է ճիշտ տեղին:

Չորրորդ ուղևորության ժամանակ միստիկը տեղ է հասել երկար ուղևորությունից հետո և բարձրյալն Աստծո կողմից պարգև է բերել ժողովրդին: Տեսնում է արարչագործության բոլոր գաղտնիքները և զանազանում է շահը վնասից: Նա միայն Աստծո գոհունակության ուղղությամբ է քայլ վերցնում: Բարու ճանապարհին հետևող այս միստիկը ծառայում է բոլորին ու ամեն ինչի: Նրա համար քաղցրն ու դառն և ցավն ու բուժումը նույնն են:

 

Սադր-օլ-Մոթեալեհինը նկատի առնելով այս չորս ուղևորությունների յուրահատկությունները, «Հեքմաթ Մոթեալիե»-ն գրել է այս չորս կաղապարներում: Ասես «Ասֆար»-ի առաջին ուղևորությունը սկսվում է գոյությունից և ավարտվում է մահով, «մաադ»-ով ու դեպի Աստված վերջնական վերադարձին:

Մոլասադրայի ժամանակ Ավեիցեննայի «Գիրք բժշկության»-ից բացի որևէ ուրիշ համապարփակ գիրք գոյություն չի ունեցել, որտեղ մեկտեղված լինեն Պերիպատետիկյան փիլիսոփայության բոլոր հարցերը և բոլոր հարցերի հանդեպ արդար մոտեցում ունեցած լինի: Համեմատաբար համապարփակ գրքերից բացակայում են շատ հարցեր ու տեսակետներ և ամենակարևորն այն է, որ այս ստեղծագործություններում անդրադարձ չի եղել ստոիկյան փիլիսոփայությանը միստիցիզմին ու փիլիսոփաների ասույթներին:

Դրա համար Սադր-օլ-Մոթեալեհինի ժամանակ բացակայում էր փիլիսոփայական համապարփակ մի գիրք, որը պարունակի ժամանակակից փիլիսոփայական գրքերի կետերի գլխավոր մասն ու նաև Ավիցեննայի փիլիսոփայության հետ կապված հարցերի պատասխաններ ու վերլուծություններ և միևնույն ժամանակ հայացք նետած լինի Պերիպատետիկյան փիլիսոփայությանը: Այդ պատճառով Սադր-օլ-Մոթեալեհինը հենց այնպես որ գրված է «Ասֆար» գրքի նախաբանում շարունակաբար փափագել է գրել համապարփակ մի աշխատություն, որը կներառի պերիպատետիկյան ու ստոիկյան  իմաստասերների տեսակետները և պատասխանի փիլիսոփա ձևացողներին: Նա նաև ցանկանում էր, որ ի մի բերել մի հավաքածու, որպեսզի միջոց դառնա իմաստասիրություն սերտողներին փոխանցելու նոր մտքեր ու արժեքավոր նորարարություններ: Մոլասադրա Շիրազին իր կյանքի 30 տարիները հատկացրել է այդ գրքի ստեղծմանը:

Կարող է պատահել, որ «Ասֆար» գրքի ստեղծման պատճառը եղել է այն , որ նա չի հավանել նախորդների ընդունած ընթացքը և չի ընդունել փիլիսոփայական հարցերին անդրադառնալու ձևերն ու նաև նման հարցերի հանդեպ փիլիսոփաների հայացքի թեքությունը: Նա նույնիսկ որոշ նախորդների աստվածապաշտությունը համազոր է համարել բազմաստվածությանը:

Բանասերները «Ասֆար Առբաե» աշխատության համար Մոլասադրայի մյուս պատճառը «Քալամ» գիտությանը երես թեքելն ու դրա հանդեպ անհավատությունն են համարել: Մոլասադրայի համոզմամբ Քալամը ոչ  միայն տրամաբանության վրա հիմնված չէ, այլ նաև զուրկ է իմաստասիրական ու գիտական հարցերի լուծման բանալին համարվող միստիցիզմի լույսից և շատ ժամանակաշրջաններում փառամոլության և իշխանավորներին մերձենալու միջոց է ծառայել:

Բայց Մոլասադրայի ընդգծմամբ «Ասֆար Առբաե»-ի ստեղծման գլխավոր ազդակը եղել է Աստծո կողմից կատարված ներշնչումը:

«Ասֆար Առաբե»-ում Մոլասադրան մի քանի գործ է կատարել: Նախ այն որ ներկայացրել է փիլիսոփայական մի շարք կարևոր հարցեր, որոնց մասին մյուս ուսմունքներում, նույնիսկ «Քալամ» գիտության մեջ քննարկում չի կատարվել: Ապա նա իրար կողքի ներկայացնելով տարբեր ուսմունքների հայտնի ու երբեմն անծանոթ գրքերում բերված մեթոդները, պատճառներն ու տրամաբանությունը դրանց միջև համեմատության եզրեր է անցկացրել ու դրանք քննարկել է: Նրա այս աշխատանքը թե ուսուցանող է իմաստասիրության հետևողների համար և թե խրատ լինելով մտավորականների համար երևան է հանում ու ի ցույց է դնում նրանց աշխատանքի արժեքն ու կարևորությունը: Իր այս աշխատասիրությամբ Մոլասադրա Շիրազին երիտասարդ իմաստասերների համար առանձնացրել է ճիշտ ու սխալը, բարին ու չարը և նրանց սովորեցրել է հարցերը լուծելու ճիշտ մեթոդիկան, որպեսզի նրանք էլ փորձեն մի օր իմաստասեր դառնալ:

Իր նախորդների հանդեպ հարգանք ցուցաբերելով Սադր-օլ-Մոթեալեհինն իր տեսակետն ու կարծիքն արտահայտելուց առաջ նախ ներկայացրել է իսկական խնդիրը և ապա անդրադարձել է հեղինակավոր փիլիսոփաների ու միստիկների տեսակետները: Պատրաստելով երիտասարդ իմաստասերի միտքը նա ապա ներկայացնում է իր տեսակետն ու փորձում է դա ապացուցել:

Սադր-օլ-Մոթեալեհինը «Ասֆար»-ում կարողացել է ներկայացնել իր նպատակի խոշոր բաժինը, սակայն փաստերից այնպես է երևում, որ աշխատանքը ձգձգվելով կամ գուցե իր հոգեկան, մտային ու հասարակական զբաղվածության պատճառով չի կարողացել քննարկման ենթարկել բոլոր թեմաները և կամա թե ակամա դրանց որևէ ակնարկ չի կատարել: