Մարտ 01, 2017 16:16 Asia/Tehran

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող 38 տարիներին Իրանի գիտական ոլորտի զարգացումների մասին՝ թվերի լեզվով:

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները 

Իսլամական Իրանի գիտական ու տեխնոլոգիական ոլորտներում ծավալված 38-ամյա բեղմնավոր աշխատանքը վկայում է շարունակական նվաճումների մասին: Չնայած այն հանգամանքին, որ  գիտական որոշ բնագավառներ նորահայտ են և դեռ առաջին քայլերն են անում:

Իրանում գիտական ու տեխնոլոգիական զարգացման ցուցիչներից մեկն է գիտական աշխատությունների թվաքանակի աճը: Միջազգային մասշտաբով ավելի քան 200 անվանի դասախոսներ ու գիտնականներ այսօր որպես աղբյուր օգտվում են իրանցի գիտնականների ու հետազոտողների հոդվածներից ու ուսումնասիրություններից: 1978 թվականին Իրանին հաջողվել էր միջազգային շրջանակներում գրանցել 440 աշխատություն, իսկ այսօր  ` 2017 թվականին Scopus շտեմարաններում Իրանի անվան ներքո ընդգրկված գիտական աշխատությունների քանակը կազմում է 48,345 , իսկ Web of Science ՝  ISI առաջատար գիտական բազայի տվյալներով, Իրանին բաժին է հասնում 40,033 աշխատություն:

Իրանը բարձր  դիրք է զբաղեցնում աշխարհում գիտության զարգացման ոլորտում

 

Այսպիսով համաշխարհային մասշտաբով Իրանի գիտական ուսումնասիրությունները ՝ 1978 թվականի 0.1 տոկոսից , 2017 թվականին 1.81 տոկոսի է հասել: Հրապարակված տվյալների համաձայն, համաշխարհային մակարդակում Scopus շտեմարաններում և  ISI գիտական բազայում Իրանը զբաղեցնում է 16-րդ տեղը, մինչդեռ իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ, միջազգային վարկանշային աղյուսակներում Իրանը ոչ մի տեղ չէր զբաղեցնում:

Վերջին 38 տարիներին աշխարհի գիտության արտադրման ոլորտում Իրանին հասած բաժնի 180 , իսկ իրանցի գիտահետազոտողների ներկայացրած աշխատությունների վիճակագրական թվերի 55 անգամով աճը, վկայում է գիտական դաշտում Իրանի արագ տեմպերով զարգացման մասին: Հեղափոխության առաջին տարիներին իրանական ոչ մի համալսարանի անուն ընդգրկված չէր աշխարհի հեղինակավոր համալսարանների ցուցակում: Այսօր Իրանի համալսարանները զգալի ներկայություն ունեն միջազգային մասշտաբով վարկանշային համակարգերում : Times վարկանշային աղյուսակում , որտեղ ներկայացվում են տարբեր երկրների հեղինակավոր ու խոշոր ուսումնական կենտրոններ ու համալսարաններ, կան Իրանի ութ համալասրաններ , 14 համապարփակ համալսարան, տասը գիտական բժշկության ոլորտի գիտահետազոտական հաստատություններ, ութ արդյունաբերական համալսարաններ, երկու ոչ կենտրոնացված համալսարաններ և մեկ գիտահետազոտական կենտրոնի անուններ:

Գիտական զարգացումն ՝ Իրանում

 

Իրանն ակներև զարգացում ու աճ է ունեցել նաև ուսանողների թվաքանակի առումով: 1979 թվականին Իրանում կային 223 ուսհասատատություններ: Դրանց թիվն այսօր կազմում է 2983-ը: 1978 թվականին իրանում կային 175,675 ուսանողներ : 2016 թվականին Իրանն արդեն ուներ չորս միլիոն 348,383 ուսանողներ: Դա այն դեպքում, երբ մագիստրատուրայի և մասնագիտացված դոկտորականի աստիճաններում ուսանողների թվի աճն ինքնին համարվում է գիտական զարգացմանը նպաստող գործոն: 1978 թվականին մագիստրատուրայի ու դոկտորականի աստիճաններում իրանցի ուսանողների թիվը կազմում էր 6,340-ը : 2016 թվականին Իրանն արդեն ուներ 774,766 այդ մակարդակների ուսանողներ: Դոկտորականի աստիճանում 1978 թվականին 1255 ուսանողների թիվն աճել է ՝ 2016 թվականին հասնելով 115,191 հոգու:

 

Մեծացել է իրանցի ուսանողների թիվը

 

Հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին մեծացել է նաև Իրանի համալսարաններում  աշխատող դասախոսների թիվը և գիտական խմբերի անդամների թիվը ՝ 1978 թվականի 5,580-ից , 2016 թվականին 80,097 հոգու հասնելով: Իրանի գիտական վիճակագրական տվյալներին վստահելով, կարելի է ասել, որ իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին , Իրանի անունը չկար միջազգային մասշտաբով վարկանշային աղյուսակներում, իսկ այսօր ՝ 38 տարի անց, Scopus շտեմարաններում Իրանը զբաղեցնում է 16-րդ, իսկ  ISI գիտական բազայում ՝ 19-րդ հորիզոնականները:  

Համալսարանական տարբեր ճյուղերում Իրանը մեծ զարգացում է ապրել հիմնարար գիտություններում: Ինժեներական, քիմիայի, մաթեմատիկայի, գյուղատնտեսության, համակարգչային գիտությունների, դեղագործության, թունաբանության, միկրոբիոլոգիայի, բուսաբանության, կենդանաբանական ու ֆիզիկայի ճյուղերում, իրանցի գիտնականների աշխատությունները գերազանցել են համաշխարհային մասշտաբով Իրանի համար նախատեսված բաժինը:  

 

 

Իրանցի ուսանողները տարբեր գյուտերի հեղինակներ են

 

Ճարտարագիտական, մաթեմատիկայի, քիմիայի, գյուղատնտեսության և համակարգչային գիտությունների գիտնականները համապատասխանաբար արժանացել են աշխարհում գիտական հղումների ամենամեծ թվերին: Վերոնշյալ ճյուղերը համապատասխանաբար 3 , 2 , 1 տոկոսով աղբյուր են հանդիսացել տարբեր աշխատությունների համար: Գիտական զարգացման ցուցիչը հանդիսացող գիտա-հետազոտական հանդեսների թիվն Իրանում գերազանցել է 52 անգամ: Իսլամական հեղափոխության առաջին տարիներին լույս տեսնող քսան գիտական  հանդեսների թիվն այսօր հասել է 1047-ի: Մինչև 1978 թվականն Իրանում 83 գիտահետազոտական կենտրոններ փորձարկումների արտոնություն ունեին: Այսօր այդ հաստատությունների թիվը հասել է 686-ի: Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին Իրանում բացվել են 177 տեխնոլոգիական կենտրոններ, 39 գիտատեխնիկական պարկեր, 1452 կենտրոնական ու ոչ-կենտրոնական տարրալուծարաններ, ԲՈՒՀ-երում աշխատող 131 կենտրոնական, նաև Իրանի գիտության նախարարությանը կից 12,594 լաբորատորիաներ:

Իրանի համալսարանները գրավում են մեծ թվով ուսանողներ

Ներկայիս Իրանի 60 համալսարաններ ընդգրկված են HSE (Health-Safety-Environment)  համակարգում , 964 գիտելիքահենք ընկերություններ և 3009 տեխնիկական միավորներ հաստատվել են Իրանի տեխնոպարկերում  : Իրանում ստեղծվել են գիտական ու տեխնիկական մասնագիտացված հինգ շրջաններ: Իսլամական հեղափոխության գլխավոր ձեռքբերումներից մեկն է համարվում գիտելիքահենք ընկերությունների ձևավորումը, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծել գիտական արտադրություններն ուսանողներին տրամադրելու համար:

Զարգացել է գիտելիքահենք տնտեսությունը

 

Գիտական գաղափարների առևտրականացման նպատակով տեխնոպարկերի հարկի ներքո ստեղծվել են գիտելիքահենք ընկերություններ: Արդյունքում տեխնոպարկերում ստեղծվել են 30 հազար աշխատատեղեր՝ այդ ժամանակաշրջանում գիտելիքահենք արտահանումների ծավալները չորս միլիարդ 293 միլիոն դոլարի հասցնելով: Ներկա պայմաններում գրանցվել են 2453 գիտելիքահենք ընկերություններ : Վերջիններիս նշանակությունը կայանում է գիտական արտադրությունների գործում դասախոսների և ուսանողների մասնակցության մեջ:

 

 

Գիտելիքահենք արտադրանքներ

 

Գիտական, համալսարանական ու արդյունաբերական բաժինների միջև կնքված պայմանագրերի արժեքը կազմում է 3,811  միլիարդ ռիալ: Տեխնոպարկերը արել են 1052 կարևոր գյուտեր, որոնցից 57-ն արտերկիր են առաքվել: Հիշյալ կենտրոններում գրանցվել են 750 գաղափարներ, որոնցից 550-ն արդեն առևտրական արտադրանքի տեսք են ստացել: 69 տեխնոմիավորների հաջողվել է դուրս գալ պարկերի սահմաններից: Այդ կենտրոնում գրանցվել են 148 գյուտեր:

 

Պիտակ