Հունվար 03, 2020 09:11 Asia/Tehran

ԻԻՀ առաջնորդը ուղերձ է հղել իսլամի պանծալի հրամանաար Ղասեմ Սուլեյմանի և Աբու Մեհդի Ալ Մուհանդեսի նահատակության կապակցությամբ:

Ուղերձում ասվում է. «Հանուն գթած և ողորմած Աստծու: Իրանի սիրելի ժողովուրդ, Իրանի մեծ ու պանծալի հրամանատարը երկնային դարձավ: Երեկ գիշեր, նահատակների սուրբ հոգիները ընդունեցին Ղասեմ Սուլեյմանիի մաքրամաքուր հոգին: Սատանաների ու աշխարհի չարիքների դեմ պայքարի ասպարեզում երկար տարիներ ազնվորեն ու քաջաբար մարտնչելով և երկար տարիներ հանուն Աստծու նահատակություն տենչալով, սիրելի Սուլեյմանին ի վերջո հասավ իր երազանքին և նրա մաքուր արյունը հեղվեց մարդկային ամենանողկալի ձեռքով: Այս նահատակության համար շնորհավորում ենք Ղասեմ Սուլեյմանիի մաքուր հոգուն ու ցավակցություն հայտնում Իրանի ժողովրդին: Նա իսլամի և իմամ Խոմեյնու «դպրոցի» լավագույն «աշակերտներից» էր: Նրա ողջ կյանքն անցավ Աստծու ճանապարհին իր կյանքը նվիրելով: Նահատակությունն այս տարիների ընթացքում նրա անխոնջ պայքարի արդյունքն էր: Սուլեյմանիի բացակայությունից հետո նույնպես, Աստծու կամոք նրա ճանապարհն ու գործը կշարունակվեն: Սակայն հանցագործներին սպասվում է խիստ պատասխան: Հանցագործներ, ովքեր իրենց գարշելի ձեռքն արյունոտեցին նրա և այլ նահատակների արյամբ: Սուլեյմանին դիմադրության միջազգային դեմքն էր ու նրա բոլոր համախոհները ցանկանում են լուծել նրա արյան վրեժը: Բոլոր ընկերներն ու բոլոր թշնամիները պետք է հասկանան, որ դիմադրության շարժումը կրկնակի ուժով կշարունակվի և վերջնական հաղթանակը սպասվում է այս ճանապարհի մոջահեդներինն է: Մեր անձնազոհ ու սիրելի հրամանատարի բացակայությունը դառն է, սակայն պայքարի շարունակությունը և վերջնական հաղթանակը հանցագործների ու մարդասպանների համար ավելի դառը կլինի: Իրանի ժողովուրդը մշտապես մեծարելու է հրամանատար Ղասեմ Սուլայմանիի և իսլամի մեծ մոջահեդ Աբու Մեհդի ալ Մուհանդեսի հիշատակը: Ես երեք օր սուգ եմ հայտարարում երկրում և ցավակցում Սուլայմանիի կնոջն ու նրա զավակներին և մերձավորներին»:

 

Պիտակ