Օգոստոս 23, 2020 09:02 Asia/Tehran
  • Բրիգադային գեներալ Հեյդարի. Իրանի զինված ուժերը հնարավորինս սեղմ ժամկետում կեզոքացնեն ցանկացած սպառնալիք

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ասել է, որ Իսլամական հանրապետության զինված ուժերը պատրաստ են ամենակարճ ժամանակահատվածում վնասազերծել ցանկացած սպառնալիք:

Նշելով, որ անվտանգության, տարածքային ամբողջականության, անկախության և հեղափոխության արժեքների պաշտպանությունը Իսլամական հանրապետության զինված ուժերի պարտականությունն է, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին հավելել է, որ Իրանի զինված ուժերի համար նշանակություն չունի՝ սպառնալիքը գալիս է Միացյալ Նահանգներից, Սիոնիստական ​​ռեժիմից կամ սաուդյան-ամերիկյան կոալիցիայից:

Բրիգադային գեներալ Հեյդարին շեշտեցլ է, որ Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերը մտադիր չեն որևէ երկրի  դեմ ագրեսիա ուղղելլ կամ սպառնալ, բայց ամբողջ ուժով պատրաստ են պաշտպանել հեղափոխության և Իսլամական հանրապետության սուրբ համակարգի արժեքները:

Իրանական բանակի հրամանատարը դիմադրության առանցքում Իրանի ներկայությունը որակել է որպես Իրան-Իրաք ութամյա պատերազմում սրբազան պաշտպանությունից հետո Իսլամական հանրապետության զինված ուժերի կարևոր առաքելություններից մեկը և նշել, որ այս ոլորտում այլ ուժերի հետ միասին լինելը պատճառ է դարձել, թշնամին իմանա իր տեղը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ