Սեպտեմբեր 11, 2020 11:27 Asia/Tehran
  • Իրանի բանակի համատեղ «Զոլֆաղար 99» զորավարժությունների ընթացքում  հաջողությամբ արձակվել է ցամաքային թևավոր հրթիռ

Իրանի բանակի համատեղ «Զոլֆաղար 99» զորավարժությունների ընթացքում, Ղադիր ծովի ուղղությամբ, հաջողությամբ արձակվել է ցամաքային թևավոր հրթիռ

Աորավարժությունների խոսնակ ծովակալ  Շահրամ Իրանին  ուրբաթ օրը հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում, «Ղադեր» թևավոր հրթիռի արձակմամբ, իրականացվել է հակառակորդի մակերևութային և լողացող ստորաբաժանումները ոչնչացնելու գործողություն: Նա հավելել է, որ հրչթռիներն արձակվել են  ծովի ուղղությամբ, ավելի քան 200 կմ հեռավորության վրա:

Ծովակալ Շահրամ Իրանին հավելել է. «Այսօր ԻԻՀ բանակի ռազմավարական նավատորմը հնարավորություն ունի ստորգետնյա և վերգետնյա համակարգերի միջոցով  հաջողությամբ արձակել ցամաք-ծով  թևավոր հրթիռներ:

Հինգշաբթի օրը Իրանում մեկնարկել է  «Զոլֆաղար 99»  եռօրյա զորավարժությունը՝ բանակի ռազմածովային, ռազմաօդային ուժերի, պաշտպանական ուժերի և ցամաքային զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ, երկու միլիոն քառակուսի կիլոմետր տարածքում, որը ներառում է  Հորմուզի նեղուցը, Մակրանի ափը, Օմանի ծովը և Հնդկական օվկիանոսի հյուսիսային ջրերը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ