Սեպտեմբեր 11, 2020 16:26 Asia/Tehran

ԻԻՀ բանակի «Զոլֆաղար 99» համատեղ զորավարժությունների երկրորդ օրը գործարկվել է «Քաման» մարտական ​​անօդաչու թռչող սարքը:

Զորավարժությունների խոսնակ ծովակալ  Շահրամ Իրանին, ուրբաթ օրը հայտարարել է, որ «Քաման -12» մարտական ​​անօդաչու թռչող սարքը Իրանի բանակի առաջին մարտական ​​անօդաչու սարքն է, որը մշակվել և արտադրվել է բանակի օդուժի մասնագետների կողմից:

Նա հավելել է. «ԱԹՍ-ը հաջողությամբ իրականացրել է իր ​​առաքելությունը, այդ թվում ՝ դիտարկում իրականացնելով  զորավարժությունների տարածքում:

Ծովակալը Իրանին հավելել է. «Զորավարժության ընթացքում օդուժի «Աբաբիլ» անօդաչու թռչող սարքերը, կիրառել են «Ղաեմ» խելացի ռումբեր՝ ոչնչացնելով զորավարժությունների տարածքում նախանշված  թիրախները»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ