Սեպտեմբեր 12, 2020 09:28 Asia/Tehran

Իրանի բանակի «Զոլֆաղար 99» զորավարժությունների երկրորդ օրը, Քարար ԱԹՍ-ը «Զոլֆաղար 99» զորավարժության տարածքում հետապնդել է ամերիկյան ինքնաթիռներին, որոնք անօրինական ներկայություն են ունեցել տարածքում:

Բանակի հասարակայնության հետ կապերի գրասենյակի հաղորդմամբ, «Զոլֆաղար 99» րդ  զորավարժությունների տարածքում հայտնաբերվել են ամերիկյան   «P-8» և «MQ-9» և «RQ-4» ինքնաթիռները, որոնք դեռևս զորավարժության տարածքից դուրս գտնվելու ժամանակ հայտնվել էին բանակի ՀՕՊ ստորաբաժանման վերահսկողության տակ և անօրինական կերպով  մուտք էին գործել զորավարժությունների օդային տարածք: 

Հայտարարության մեջ ասված է, որ բանակի ՀՕՊ ստորաբաժանումը նախագուշացրել է ամերիկյան ինքնաթիռներին լքել տարածքը, սակայն վերջիններս անտեսել են այն: Դրանցի հետո, Քարար ԱԹՍ-ը հետապնդել է ամերիկյան օդանավերին:

Ավելի ուշ, ամերիկյան օդանավերը լքել են զորավարժությունների տարածքը և հեռացել Իրանի հակաօդային պաշտպանության իդենտիֆիկացման գոտուց (ADIZ):

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ