Ապրիլ 20, 2024 18:05 Asia/Tehran

Թեհրանում պատմական շինությունների ցուցահանդեսն արժանացել է մեծ թվով այցելուների,այդ թվում զբոսաշրջիկների և արվեստագետների ուշադրությանը։

Պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի համաշխարհային օրվա կապակցությամբ,  Իրանի պատմական շինությունների ցուցահանդեսը տեղի է ունեցել ապրիլի 17-ից 19-ը՝ Թեհրանի Մասուդիե պատմական շենքում, որտեղ  Իրանի արվեստի ու պատմության գեղեցկությունը ցուցադրվել է  նկարչության շրջանակում։ 

Իրանցի մի շարք նկարիչներ գեղեցիկ կերպով նկարել են Իրանի պատմական  հուշարձանները, իսկ պատմության  սիրահարներն ու զբոսաշրջիկները Թեհրանի Մասուդիե պատմական շենքում դիտել ու վայելել են Իրանի պատմությունն ու քաղաքակրթությունը։