Թեհրանը դատապարտել է Իրանի էներգետիկ ոլորտի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանումը
(last modified 2024-10-13T13:29:44+00:00 )
Հոկտեմբեր 13, 2024 16:59 Asia/Tehran
  • Թեհրանը դատապարտել է Իրանի էներգետիկ ոլորտի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանումը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Իրանի էներգետիկ ոլորտի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների կիրառումը, որոնք սահմանվել են Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական նպատակների դեմ Իրանի զինված ուժերի պաշտպանական գործողությունների պատրվակով։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային Սիոնիստական ​​ռեժիմի դեմ Իրանի հրթիռային գործողությունը որակելով որպես իրավական և միջազգային իրավունքին համապատասխան գործողություն և ինքնապաշտպանության հատուկ իրավունքի իրագործմանը համապատասխան, մի քանի ընկերությունների և նավերի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ գործողությունը, որոնք ԱՄՆ-ի պնդմամբ, առնչություն ունեն իրանական նավթամթերքի տեղափոխմանը, չունի իրավական կամ տրամաբանական հիմք և այն համարել է «շորթում» իսրայելական ստահակ ռեժիմի դեմ։ .

Իրանի ԱԳՆ խոսնակը, հիշեցնելով Ամերիկայի կործանարար և բացասական դերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անվտանգության և կայունության հարցում, ասել է, որ Ամերիկան՝ որպես Սիոնիստական ​​ռեժիմի քաղաքական ամենակարևոր աջակիցը և Գազայի ցեղասպանության և Լիբանանի դեմ ագրեսիայի ժամանակ օգտագործվող զենքի հիմնական մատակարարը, այս ռեժիմի գործընկերն ու մեղսակիցն է ամենածանր հանցագործությունների իրականացման գործում:

Ընդգծելով ԱՄՆ պատժամիջոցներին պատշաճ կերպով արձագանքելու Իրանի իրավունքը՝ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ ռեժիմի մոլուցքը Իրանի ժողովրդի դեմ սպառնալիքների և առավելագույն ճնշման քաղաքականության նկատմամբ, որևէ ազդեցություն չի թողնում ԻԻՀ կամքի վրա՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ազգային շահերը և իր քաղաքացիներին ցանկացած  արտաքին ագրեսիայից:

Պիտակ