«Հաարեց». Իսրայելը շարունակում է Գազայի հատվածի պաշարման և բնակիչներին սովամահ անելու քաղաքականությունը
(last modified 2024-10-14T07:29:45+00:00 )
Հոկտեմբեր 14, 2024 10:59 Asia/Tehran
  • «Հաարեց». Իսրայելը շարունակում է Գազայի հատվածի պաշարման և բնակիչներին սովամահ անելու քաղաքականությունը

Իսրայելում լույս տեսնող «Հաարեց» թերթը գրել է, որ ռեժիմի բանակը փորձում է պաշարման և սովամահ անելու քաղաքականության միջոցով տեղահանել Գազայի հատվածի բնակիչներին։ Ըստ այս թերթի, բոլոր նրանք, ովքեր մնացել են Գազայի հատվածի հյուսիսում, ապրում են պաշարման ու սովի պայմաններում։

Գազայի հատվածում Պաղեստինի ինքնավարության տեղեկատվական գրասենյակը շաբաթ օրը հայտարարել է, որ իսրայելական օկուպանտ ռեժիմի բանակը շարունակում է զանգվածային սպանություններ իրականացնել Ջաբալիայում և Գազայի հատվածի հյուսիսում և   փրկարարներին ու քաղաքացիական պաշտպանության ուժերին թույլ չի տալիս դուրս բերել անցյալ օրերին սպանվածների մարմինները։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից, ԱՄՆ-ի ու Արևմուտքի լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը պատերազմ է սկսել Գազայի հատվածի դեմ, որի արդյունքում, բացի զանգվածային ավերածություններից և սովի տարածումից, սպանել է ավելի քան 42 հազար պաղեստինցիների, այդ թվում՝ կանանց ու երեխաների և վիրավորել տասնյակ հազարավոր մարդկանց։ 
Ռեժիմն անտեսում էպատերազմը դադարեցնելու պահանջով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը, ինչպես նաև Միջազգային քերական դատարանի պահանջը՝ վերջ դնել ցեղասպանությանը ու բարելավել Գազայում հումանիտար վիճակը և շարունակում է իր հանցագործությունները։

Չնայած այս բոլոր հանցագործություններին, Սիոնիստական ռեժիմը խոստովանել է, որ մեկ տարի շարունակվող պատերազմի ընթացքում չի կարողացել հասնել  իր նպատակներին, որոնք են՝  ոչնչացնել ՀԱՄԱՍ շարժումը և վերադարձնել սիոնիստ գերիներին։

Պիտակ