Ապրիլ 16, 2017 17:47 Asia/Tehran
  • Ամիրաբդոլլահյան.«ԱՄՆ-ը մասնակից է Սիրիայում ահաբեկիչների կողմից իրականացվող ոճրագործություններին»

Միջազգային հարցերով Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ խորհրդական Հոսեյն Ամիրաբդոլահյանն ասել է.«ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ իրականացրած հրթիռային հարձակումը խրախուսել է ահաբեկիչներին պատերազմական ոճրագործություններ իրականացնել Ֆոաա և Քաֆարիա տարածքների բնակչության դեմ»:

Քննադատելով ԱՄՆ-ի կողմից վերջերս Սիրիայի դեմ իրականացված հրթիռային հարձակումը Ամիրաբդոլլահյանն ասել է.«ԱՄՆ-ի ռազմական այս քայլը ոչ միայն խրախուսել է ահաբեկիչներին  այլև պատճառ է դարձել, որ ահաբեկիչները Ֆոաայում և Քաֆարիայում ոճրագործություններ իրականացնեն կանաց և երեխաների դեմ»:

Հոսեյն Ամիրաբդոլլահյանը, գնահատելով Սիրիայի ժողովրդի՝ հատկապես Ֆոաայի և Քաֆարիայի բնակչության կողմից ահաբեկիչների դեմ ցուցաբերած դիմադրությունը, շնորհակալություն է հայտնել Սիրիայի կառավարության կողմից այդ տարածքների բնակչության կյանքը փրկելու նպատակով տարած ջանքերին:

Էդլիբի հյուսիսում գտնվող Ֆոաա և Քաֆարիա շիաբնակ տարածքները 2015 թ.-ից ի վեր շրջապատված է ահաբեկիչների կողմից:  

Պիտակ