Սեպտեմբեր 07, 2017 11:45 Asia/Tehran
  • Խոշռու.«Բոլորը պետք է ջանքեր գործադրեն Մյանմայում մարդկային ողբորգությունը կանխելու համար»

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Մյանմայի մուսուլմանների վիճակի կապակցությամբ; Նա հայտարարել է, որ առաջիկայում Իսլամական երկրների կապի խումբն այդ կապակցությամբ նիստ կգումարի:

Դատապարտելով Մյանմայի մուսուլմանների նկատմամբ գործադրվող ցեղասպանության նոր շրջանը, Ղոլամալի Խոշռուն ասել է.«Բոլորը պետք է ջանքեր գործադրեն Մյանմայում մարդկային ողբորգությունը կանխելու համար»:

Նշելով, որ Մյանմայի բանակը և նրա աջակիցները անցնող մի քանի օրերի ընթացքում Ռախին նահանգում հրդեհել են հազարավոր բնակարաններ և հարյուրավոր հազար մուսուլմանների անօթևան են դարձրել, Ղալամալի Խոշռում հավելել է.«Վերջին օրերի ընթացքում ԻԻՀ-ն իսլամական մյուս երկրների հետ սեղմ խորհրդակցություններ է ունեցել Մյանմայում մարդկային ողբերգությունը  կանխելու համար»:

«ՄԱԿ-ը պետք է Գլխավոր ասամլեայի և համապատասխան կառույցների միջոցով կանխի Մյանմայի մուսուլմանների դեմ ոճրագործությունների շարունակումը»,-հավելել է նա:

«Միջազգային հանրությունը չպետք է ընդունի այս իրականությունը»,-հավելել է Խոշռուն նշելով որ այդ իրավիճակը ընդունելի չի կարող լինել ազատատենչ մարդկանց կողմից:

Պիտակ