Սեպտեմբեր 07, 2017 19:53 Asia/Tehran
  • Զարիֆը Միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ վերջ դնել Ռոհինգյա մուսուլմանների սպանդին»

Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ վերջ դնել Ռոհինգյա մուսուլմանների սպանդին»:

«Ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանությունը շարունակելու համար միջազգային հանրության թույլտվությունը ոչ մի արդարացում չի կարող ունենալ, և վերջինս պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի Մյանմայի մուսուլմաններին պաշտպանելու  համար»:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին հղած նամակում, Մարդու իրավունքների պաշտպան իրանցի իրավաբանների ասոցիացիայի նախագահը դատապարտել է Մայնմայի մուսուլմանների անխնա կոտորումը:

Նամակում ասված է.«Մյանմայում մուսուլմանների անխնա կոտորածը վկայում է մարդկության դեմ իրականացվող ոճրագործության ու  ցեղասխանության մասին, և այս ամենը ցավոք տեղի է ունենում միջազգային հանրության քար լռության ներքո»:

Ահմադլուն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել հայտնաբերել ու պատժել այդ ոճրագործության ու ցեղասպանության հեղինակներին և փորձել կանխել հումանիտար աղետի կրկնվելը:

Իրանցի իրավաբանների համերաշխության ֆորումի գլխավոր քարտուղար Միր Մոհամմեդ Սադեղին մի նամակ հղելով  Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆատո Բենսուդային, նրանից պահանջել է հետամուտ լինել Մյանմայում իրականացվող միջազգային ոճրագործությանն ու ցեղասպանությանը:

 

Պիտակ