Ապրիլ 14, 2018 06:55 Asia/Tehran
  • Սիրիայի դեմ ռազմական քայլը դատապարտելի է վտանգավոր՝ տարածաշրջանի  համար. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարը, կիրակի օրը Գերմանիայի ԱԳ նախարար Հայքո Մաասի հետ հեռախոսազրույցում ընդգծել է. «Քիմիական զենքի կիրառման պատրվակով Սիրիայի դեմ ռազմական ցանկացած քայլ դատապարտելի է և վտանգավոր է տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար»:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս հեռախոսազրույցի ժամանակ դատապարտելով քիմիական զենքի ցանկացած տեսակի կիրառումն ընդգծել է արևելյան Ղուտայի Դումայի տարածքում քիմիական ենթադրյալ հարձակման կապակցությամբ միջազգային անկողմնակալ հետաքննության անհրաժեշտությունը:

ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի իշխանությունները, վերջին օրերին տեղեկացրել են Սիրիայի Դումայում քիմիական ենթադրյալ հարձակման պատրվակով Սիրիայի դեմ իրենց երկրների ռազմական ոտնձգության հավանականության մասին:

Դումայում տեղակայված ահաբեկիչները շաբաթ օրը Դամասկոսին մեղադրեցին այդ տարածքի դեմ քիմիական հարձակման և տասնյակ մարդկանց սպանելու մեջ: Սիրիայի իշխանությունները մերժել են այդ մեղադրանքը:

Ահաբեկիչների հովանավոր արևմտյան ու արաբական ԶԼՄ-ներն ահաբեկիչների  հայտարարությունից հետո հոգեբանական խիստ պատերազմ են սկսել Դամասկոսի դեմ:

 

Պիտակ