Ապրիլ 20, 2018 07:19 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ից հրաժարումն անցանկալի հետևանքներ կունենա Վաշինգտոնի համար

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից, դա անցանկալի հետևանքներ կունենա Վաշինգտոնի համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Նյու Յորք ժամանելիս լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման հավանականության կապակցությամբ ասել է. «Անկասկած ԻԻՀ-ն շարժվելու է համաձայն իր շահերի և թե ՀԳՀԾ-ի շրջանակներում և թե դրանից դուրս քայլերի համար ընտրության լայն շրջանակ ունի: Վստահաբար կարող եմ ասել, որ ԱՄՆ-ի այդ քայլի հանդեպ Իրանի ու միջազգային հանրության շարժումն ամերիկացիների համար չափազանց անցանկալի կլինեն»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարելով, թե Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը միայն ԻԻՀ-ի շահերն է ապահովում, պահանջել է համաձայն Վաշինգտոնի շահերի փոփոխություն մտցնել ՀԳՀԾ-ի կետերում:

«Կայուն խաղաղություն» խորագրով բարձր մակարդակի նստաշրջանին մասնակցելու նպատակով, ԻԻՀ ԱԳ նախարարը  հինգշաբթի կեսօրին ժամանել է Նյու Յորք :

Նստաշրջանն կգումարվի ապրիլի 24-ին և 25-ին՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այդ նստաշրջանում ելույթով հանդես կգա ապրիլի 24-ին:

Նստաշրջանը գումարվում է ՄԱԿ-ի ԳԱ-ի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչաքի առաջարկով՝ նախագահների, վարչապետների ու ԱԳ նախարարների մակարդակում:

Մինչ այդ Զարիֆն ապրիլի 23-ին ելույթով հանդես կգա ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդում:

 

Պիտակ