Ապրիլ 23, 2018 07:41 Asia/Tehran
  • Զարիֆ. ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման դեպքում Իրանի ամենալուրջ այլընտրանքը կլինի միջուկային աշխատանքների առաջնակարգ վերականգնումը

ԻԻՀ ԱԳ նախարարը կիրակի օրն ամերիկյան «Ալ-Մանիթոր» լրատվական կայքին տված հարցազրույցում ընդգծել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում, Իրանի ամենալուրջ այլընտրանքը կլինի միջուկային խաղաղանպատակ ծրագրի առավել առաջնակարգ մակարդակում վերականգնվելը»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծելով, որ ԱՄՆ-ի վարչակազմը չի իրագործել ՀԳՀԾ-ի կապակցությամբ ստանձնած պարտավորություններն, ասել է. «Իրանը  որոշում է կայացնում իր ազգային շահերի շրջագծում»:

«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը որոշակի ազդեցություն չի գործելու Իրանի տնտեսության վրա»,-հայտարաել է ԻԻՀ ԱԳ նախարարն հիշեցնելով ՀԳՀԾ-ից իրեն բաժին հասնող տնտեսական շահերից Իրանին զրկելու ԱՄՆ-ի անցած 15 ամիսների ջանքերը:

Զարիֆն անդրադառնալով ՀԳՀԾ-ում մնալու հարցում ԱՄՆ-ի համոզելու համար Իրանի դեմ ճնշումները խստացնելու Գերմանիայի ու Ֆրանսիայի ջանքերին, ասել էց. «Դա սխալ քաղաքականություն է և եթե  այդ երկրները խորհում են իրենց ու Եվրոպայի շահերի մասին, պիտի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզեն, որ միջուկային համաձայնությանը հավատարիմ մնալով նաև լիարժեքորեն գործադրի Վաշինգտոնի ստանձնած պարտավորությունները»:

 

Պիտակ