Ապրիլ 25, 2018 06:08 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում, հավանական է, որ Իրանն էլ  դուրս գա դրանից. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարը երեքշաբթի օրը «Ասոշիեյթեդ պրես»-ին տված հարցազրույցում ընդգծել է. «Եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից, ԻԻՀ-ն էլ ամենայն հավանականությամբ կհեռանա դրանից»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է. «Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի ՀԳՀԾ-ից, Իրանը հավատարիմ չի մնալու այդ համաձայնության շրջանակներում ստանձնած որևէ պարտավորության և անտեսելով այս համաձայնությամբ հստակեցված սահմանափակությունները կվերսկսի ուրանի հարստացումը»:

ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը երեքշաբթի օրը Ժնևում Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագիր՝ Էն Փի Թի-ի վերանայման համաժողովի նախապատրաստական կոմիտեի նիստում ընդգծել է. «ՀԳՀԾ-ի հանդեպ թշնամական ցանկացած քաղաքականության հետևանքների պատասխանատվությունն ուղղած է լինելու ԱՄՆ-ի կողմը»:

«Այն պայմաններում, երբ Իրանը վերջին երեք տարիների ընթացքում կատարել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունները և ԱԷՄԳ-ն էլ 2016 թվականի հունվարից ի վեր 10 անգամ հաստատել է դա, ԱՄՆ-ն որպես ՀԳՀԾ-ին մասնակցող կողմերից մեկը, շարունակ ոտնահարել է այս համաձայնությունը»,-հայտարարել է Ռեզա Նաջաֆին:

ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ միջուկային համաձայնության պայմանները միակողմանի կերպով փոխելու համար, Վաշինգտոնը լկտիաբար ՀԳՀԾ-ի որոշ կողմերի  համար ժամկետ է որոշել: Նա ասել է. «ՀԳՀԾ-ն կրկին բանակցության թեմա չի դառնալու և որևէ փոփոխություն չի կրելու»:

Պիտակ