Մայիս 07, 2018 12:21 Asia/Tehran
  • Զարիֆ.«ՀԳՀԾ-ի հարցով սխալ որոշում կայացնելու դեպքում, Իրանը հակադարձելու է»

Իրանի արտգործնախարարն ասել է.«ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի կողմից սխալ որոշում կայացնելու դեպքում, Իրանը հակադարձելու է»:

Նշելով, որ ՀԳՀԾ-ի հարցով ԻԻՀ-ը որոշում է կայացնում իր շահերի համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Անհրաժեշտ որոշումներ են կայացվել, որպեսզի ԱՄՆ-ի որոշումը ոչ մի ազդեցություն չունենա ժողովրդի կյանքի վրա»:

Զարիֆը նշել է, որ ՀԳՀԾ-ում պետք է երաշխավորվեն Իրանի շահերը, հակառակ դեպքում, եթե ԱՄՆ-ը Իրանին տնտեսապես ճնշելու մտադրություն ունենա, Թեհրանը հակադարձելու է:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելը ԱՄՆ-ի հավանական որոշման Իրանի տարբերակներից է: Նա հավաստիացրել է, որ մինչ օրս Իրանը միշտ հարգել է այս համաձայնությունը, սակայն ամերիկացիները չեն կատարել իրենց հանձնառությունները ՀԳՀԾ-ի նկատմամբ, ինչը վկայում է ամերիկացիների վստահելի չլինելու մասին:

Պիտակ