Մայիս 09, 2018 07:23 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ում Իրանի ներկայության շարունակվելը կքննարկվի. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թուիթերում կատարած գրառման մեջ հայտարարել է. «Ի պատասխան ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի քայլի, համաձայնությունում Իրանի ներկայության շարունակվելը քննարկվելու է»:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման մասին հայտարարվելուց ժամեր անց Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Պատասխանելով ԱՄՆ-ի անօրինական քայլին և շարունակական խոստումնադրժությանը, ԻԻՀ նախագահի կարգադրությամբ, մյուս գործընկերների հետ դիվանագիտական ջանքեր են սկսվելու, որպեսզի քննարկվի այն հարցը, թե արդյոք ՀԳՀԾ-ում մնալը կարող է ապահովել Իրանի շահերը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երեքշաբթի օրը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ն անօգուտ համաձայնություն է: Նա ստորագրեց ՄԱԿ-ի  հաստատումն ունեցող միջուկային համաձայնությունից այդ երկրի հրաժարման հրամանագիրը:

Թրամփն իր ելույթի ընթացքում Իրանին ուղղեց տարբեր մեղադրանքներ, այդ թվում տարածաշրջանի երկրների հարցերին միջամտելը: Նա նշեց, որ ՀԳՀԾ-ի շնորհիվ Թեհրանը հայտնվել է միջուկային զենքի արտադրության շեմին:

ԱՄՆ-ն այն պայմաններում է միակողմանի կերպով հրաժարվում ՀԳՀԾ-ից, երբ մինչ այժմ տարբեր երկրներ իրենց հովանավորությունն են հայտնել այդ համաձայնագրին:

Պիտակ