Հունիս 20, 2020 19:33 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Հայաստանի կտրուկ արձագանքը Եվրոպայի միջամտություններին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եվրոպական կառավարություններին կոչ է արել չմիջամտել այդ երկրի ներքին գործերին:

Արձագանքելով Եվրոպայի խորհրդի նախկին նախագահի հայտարարությանն Ալան Սիմոնյանն ասել է.«Տուսկը պետք է զսպվածություն ցուցաբերի և չմիջամտի Հայաստանի ներքին գործերին»:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը հավելել է. «Դոնալդ Տուսկը Հայաստանի իրավիճակը դիտարկում է նախկին իշխանությունների տեսանկյունից, սակայն իրականությունն այլ է»:

Եվրոպայի խորհրդի նախկին նախագահ և Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկն իր թվիթերյան էջում  գրել էր, որ Եվրոպան անհանգստացած է Հայաստանում գրանցված ժողովրդավարության բազմաթիվ խախտումների կապակցությամբ և Երևանին   կոչ է անում զերծ մնալ ընդդիմության  վրա ճնշում գործադրելուց:

Եվրամիության խորհրդի նախագահի հայտարարությունը հնչում է վերջերս ՀՀ մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերի ֆոնին: 

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործերից հետո, Հայաստանի հասարակություն ու քաղաքական շրջանակները բաժանվել են երկու մասի:

Ընդդիմության ներկայացուցիչները  հայտարարում են, թե ՀՀ վարչապետը ճնշում է գործադրում իրենց վրա:

Չնայած ժողովրդի կենսապայմանների և տնտեսական իրավիճակի բարելավման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տված խոստումներին, Հայաստանում այսօր առկա են որոշակի խնդիրներ, այդ թվում կապված գազի սակագնի հետ, որոնք պետք է լուծվեն շուտափույթ կերպով:

Քաղաքական հարցերի փորձագետ Ալեքսանդր Մարգարովը, ասել  է. «Ընդիմության տեսակետից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել կատարել իր խոստումները»:

2000 թվականից ի վեր Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է և խորհրդի օրենքների համաձայն բոլոր անդամները, ներառյա՝ Հայաստանը, պարտավոր են պահպանել եվրոպական չափանիշները:

Արևմտյան որոշ քաղաքկան շրջանակների տեսակետից, Փաշինյանն ըստ երևույթին, չի հանդուրժում ընդդիմության քննադատությունը և նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ ու քրեական գործ հարուցում նարնց նկատմամբ:

Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարությունը չի կարող հեշտությամբ իրականացնել իր նպատակները: Մասնավորապես, նրա ընդդիմախոսների թիվը օրեցօր ավելանում է և որոշ շահագրգիռ կողմեր իրենց շահերը վտանգված են գտնում Հայաստանում:

 

 

 

 

 

 

Պիտակ