Հունիս 27, 2020 18:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ-ն Եվրոպային կոչ է արել միանալ Չինաստանին դիմակայելու գործընթացին

Բրյուսելում կայացած վիրտուալ հանդիպման ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Եվրամիությանը կոչ է արել միանալ Միացյալ Նահանգներին՝ Չինաստանին դիմակայելու հարցում:

Նա ասել է, որ իր երկիրը, Եվրամիության հետ միասին, պետք է Չինաստանի հարցում հասնեն ընդհանուր հասկացողության և արդյունավետ միջոցներ ձեռնարկեն Պեկինի աճող տնտեսական ուժին հակազդելու համար:

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ մտադիր է Չինաստանի հարցով խորհրդակցություններ անցկացնել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելի հետ: Պոմպեոն ասել է. «Միացյալ Նահանգները միայնակ չէ, որ դիմակայում է Չինաստանին, ամբողջ աշխարհն է կանգնած Չինաստանի առջև»:

Վերջին ամիսների ընթացքում Չինաստանի վրա գործադրվող ԱՄՆ-ի ճնշումը, բացի առևտրային և ռազմական հարթություններից, կրում է նաև մարդու իրավունքներն ու այդ երկրի ներքին գործերին միջամտելու բնույթ: Վաշինգտոնը փորձում է շահել իր եվրոպական դաշնակիցների աջակցությունը, որպեսզի ավելացնի  Չինաստանի միջազգային մեկուսացումը: Այնուամենայնիվ եվրոպացիները այլ մոտեցում են ցուցաբերել Պեկինի դիմակայելու հարցում և փորձում են  Չինաստանին սպառնալիքի փոխարեն ավելի շատ դիտարկել որպես հնարավորություն: Երկուշաբթի  օրը ԵՄ առաջնորդները բանակցություններ են վարել Չինաստանի ղեկավարների հետ: Թրամփի վարչակազմը փորձում է Եվրոպային ներգրավել հակաչինական նույն ճամբարում: Սակայն եվրոպացիները հիմնականում այլ ռազմավարություն են որդեգրել: ԵՄ պաշտոնյաների կողմից Չինաստանի հետ կապերի ամրապնդման ցանկությունը վկայում է, միջազգային համակարգում տեղի ունեցած  վերջին զարգացումները ճիշտ են ընկալվում և Չինաստանի հարցում իրենց ճանապարհը առանձնացրել են  Թրամփի կառավարության ուղուց: Բրյուսելն ու Պեկինը շատ դեպքերում ընդհանուր դիրքորոշում ունեն Թրամփի վարչակազմի քաղաքականության վերաբերյալ, այդ թվում, դեմ են Թրամփի առևտրային պատերազմին, ՀԳՀԾ-ի պահպանմանը և բազմակողմանիության և միջազգային համաձայնագրերին և նորմերին հավատարիմ մնալու անհրաժեշտությանը: Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները ավելի են սրվել Թրամփի նախագահության օրոք, և չնայած ԱՄՆն նախագահի քննադատները նրան մեղադրել են Չինաստանին և նրա շահերին հետևելու մեջ, իրականությունն այլ բան է ցույց տալիս: Վերջին ամիսներին կորոնավիրուսի բռնկման ճգնաժամի պատճառով և Չինաստանին մեղադրելով այս հարցում անփութության մեջ ինչպես նաև Պեկինի ներքին գործերին Վաշինգտոնի կրկնակի միջամտության արդյունքում, երկու երկրների հարաբերությունները իջել են ամենացածր մակարդակի: Թրամփն սպառնացել է.«Պեկինի հետ կապերի ամբողջական խզումը այն տարբերակներից մեկն է, որը Վաշինգտոնը պահում է իր համար»:

Հունիսի 25-ին ԱՄՆ Սենատը հաստատեց Չինաստանի բանկերի դեմ պատժամիջոցները, որոնք ներգրավված են Հոնկոնգի ազգային անվտանգության օրենքում:

Նախագիծը ներկայացվել է ԱՄՆ-ի երկու գլխավոր կուսակցությունների կողմից: Նախագիծը պետք է նախ հաստատվի Սենատի կողմից, ապա գործադրման համար կուղարկվի Սպիտակ տուն:  

 

 

 

 

 

Պիտակ