Հունիս 28, 2020 19:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԵՄ-ն դեմ է Լիբանանի Հեզբոլլահի վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջին

Շարունակելով հակադրվել Արևմտյան Ասիայի Դիմադրության առանցքին ու հետևելով Սիոնիստական ռեժիմի ցանկություններին, ԱՄՆ-ը, արդեն տևական ժամանակ, Լիբանանի Հեզբոլլահին հռչակել է ահաբեկչական կազմակերպություն:

Վերջերս, ԱՄՆ-ը Եվրամիությունից նույնպես պահանջել է Հեզբոլլահը հռչակել ահաբեկչական խմբավորում: Սակայն միության անդամ երկրները բացասական պատասխան են տվել Վաշինգտոնին:

Հունիսի 28-ին,  ԵՄ-ը չի ընդունել Լիբանանի Հեզբոլլահին ահաբեկչական կազմակերպություն հռչակելու վերաբերյալ ամերիկացի օրենսդիրների առաջարկությունը: Եվրոպական կառույցը դեմ է  արտահայտվել Կոնգրեսի ու Սենատի դեմոկրատ  ու հանրապետական օրենսդիրների խմբի առաջարկին՝ Հեզբոլլահին հռչակել ահաբեկչական կազմակերպություն  և արգելել այդ խմբավորման գործունեությունը Եվրոպա մայրցամաքում:

ԵՄ-ն հայտարարել է, որ  Լիբանանում բոլոր կուսակցությունների կառուցողական երկխոսությունն այդ երկրի կայունության միակ երաշխիքն է: Եվրամիությունն անդրադարձել է նաև այն փաստին, որ Հեզբոլլահի քաղաքական թևը կարևոր դերակատարություն ունի Լիբանանի քաղաքական ասպարեզում և դրա անքակտելի մասն է կազմում: Միությունը հայտարարել է, որ շարունակելու է համագործակությունն այդ երկրի կառավարության հետ:

Հունիսի 26-ին, հաջակցություն Սիոնիստական ռեժիմի, ամերիկացի մի խումբ օրենսդիրներ, ԵՄ-ին ուղղված նամակում, առաջարկել են Հեզբոլլահի քաղաքական ու ռազմական թևերը հռկաչել որպես ահաբեկչական խմբավորումներ: Նամակում ասված է, որ Հեզբոլլահը Եվրոպային որպես միջոց է ծառայեցնում իր ահաբեկչական գործողությունների, փողերի լվացման, թմրանյութի մաքսանենգման և նոր  անդամների ներգրավման համար: Ամերիկացի օրենսդիրները նշել են, որ ոչ միայն ԱՄՆ-ը և Կանադան, այլ նաև Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը, Արաբական լիգան ու մի շարք երկրներ, նույնպես դիմել են  այդ քայլին: Նրանք նաև բարձր են գնահատել Գերմանիայի և Ավստրիայի կառավարությունների որոշումը՝ Լիբանանի Հեզբոլլահին ահաբեկչական խմբավորում հռչակելու կապակցությամբ: Եվրոպայում միայն Գերմանիան ու Ասվտրիան են նման որոշում կայացրել: Իսկ ԵՄ-ին ուղղված նամակում, ամերիկացի օրենսդիրներն ըստ երևույթին,  նպատակ են ունեցել ապացուցել իրենց հավատարմությունը Սիոնիստական ռեժիմին, որը թշնամանք է տածում Հեզբոլլահի դեմ ու պահանջում, որ խմբավորումը հռչակվի ահաբեկչական և արգելվի դրա գործունեությունն արևմտյան երկրներում:

Սակայն ԱՄՆ Կոնգրեսին ԵՄ բացասական պատասխանը ցույց տվեց, որ այդ կառույցն անկախ քաղաքականություն է վարում Լիբանանի և տարածաշրջանի հարցերի վերաբերյալ: Այլ խոսքով, ԵՄ-ը, ճանաչելով Լիբանանի ազդեցիկ խմբավորումներին, միևնույն ժամանակ շատ լավ տեղյակ է Հեզբոլլահի առանցքային դերակատարության և հասարակական ու քաղաքական շրջանակներում այդ խմբավորման հեղինակության մասին: Հենց այդ պատճառով էլ ԵՄ-ը կարծում է, որ եթե հետևի Վաշինգտոնին, կկորցնի այդ արաբական երկրում իր ազդեցությունը: Միևնույն ժամանակ,  չնայած ԱՄՆ-ի առաջարկին եվրոպական որոշ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի համաձանությանը, եվրոպացիները շատ լավ գիտեն, թե որքան կարևոր դերակատարություն ունի Հեզբոլլահն ահաբեկչական խմբավորումների, հատկապես՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Խմբավորումներ, որոնց հզորացման գործում քիչ չի եղել Եվրոպայի դերը և որոնք ներկայումս եվրոպական երկրները վերածել են ահաբեկչական գործողությունների ասպարեզի:

Պիտակ