Դեկտեմբեր 22, 2023 18:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցության ընդլայնումը լուրջ մարտահրավեր է ուղղված աշխարհում արևմտյան կարգերին

ՌԴ վարչապետը Չինաստան կատարած այցի ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացումը ձեռնտու է համարել Մոսկվայի ու Պեկինի շահերին։

Ռուսաստանի և Չինաստանի պետությունների ղեկավարների 28-րդ հերթական հանդիպմանը, որը տեղի է ունեցել Պեկինում, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդգծել է, որ Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունների ընդլայնումը ապահովում է երկու երկրների շահերը տնտեսական և քաղաքական ոլորտներում։

Սա այն դեպքում, երբ Արևմուտքը չէր պատկերացնում, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական տարաձայնությունների պատճառով նրանց հարաբերություններն այն աստիճան կզարգանան, որ կդառնան Ամերիկայի և Արևմուտքի գլխավոր մտահոգությունը։

Անկասկած, ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի ու Չինաստանի վրա ԱՄՆ-ի ռազմական ու տնտեսական ճնշումների ուժեղացումը Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունների հետագա խորացման վրա ազդող կարևորագույն գործոններն են, մինչդեռ ԱՄՆ-ը շատ ջանք գործադրեց օգտագործել ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի և Չինաստանի միջև տարաձայնություններ ստեղծելու համար։ 

Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ հանդիպմանը, Նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այս տարի երկու անգամ հանդիպում և զրույց են ունեցել, Միշուստինն ասել է,- Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները գտնվում են իրենց պատմության գագաթնակետին, և այդ հարաբերությունների հետագա ընդլայնումն ապահովում է նրանց երկարաժամկետ շահերը։ Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ավելի ու ավելի են զարգանում, մինչդեռ ԱՄՆ-ն ակնկալում էր, որ Չինաստանը կմիանա Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին։ Բայց գործնականում ոչ միայն դա տեղի չունեցավ, այլեւ Չինաստանը, որպես ամենամեծ բնակչությունն ունեցող եւ տնտեսական առումով երկրորդ երկիր, բացասաբար արձագանքեց Արեւմուտքի ակնկալիքներին այս առումով։ Եվ դա պատճառ դարձավ, որ միջազգային ասպարեզում չձևավորվի Ամերիկայի ցանկալի կարգը, այլ կերպ ասած՝ Վաշինգտոնի հեգեմոն ուժի վերականգնումը, որի հիմքում ընկած էր Ռուսաստանի պարտությունը և Արևմուտքի ու ԱՄՆ-ի քաղաքականության հետ և Չինաստանիքայլ պահելը։

Ամերիկայի  հիմնական մտահոգությունը Չինաստանի հզորացումն է և Միացյալ Նահանգների գլոբալ հեգեմոնի ուժի ոչնչացումը: Մինչդեռ Չինաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդումը ոչ միայն ուժեղացնում է Արևելքին ընդդեմ Արևմուտքի,  նաև Արևելյան աշխարհը, ստեղծելով իր միջազգային ինստիտուտները, ինչպիսին է Բրիքսը, ազդում է միջազգային հարաբերությունների վրա, ինչը կարող է իր լուրջ ազդեցությունն ունենալ նաև Ամերիկայի և Արևմուտքի տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության և ծրագրերի վրա:

Նշելով, որ այս երկրի և Չինաստանի միջև համագործակցության աճը պատմական պահանջ է, ՐԴ վարչապետն ընդգծել է.- Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունների ընդլայնումն իրականացվում է երկու երկրների ղեկավարների ռազմավարական առաջնորդությամբ։ Սա նշանակում է, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունները կառավարվում են ամենաբարձր մակարդակով։ Ուստի հավանականությունը, որ ԱՄՆ-ը կարող է խնդիրներ առաջացնել Պեկինի և Մոսկվայի հարաբերություններում, սպասելի չէ։

Բայց մյուս կողմից, երկու կողմերի միջև աճող համերաշխությունը կփլուզի համաշխարհային ասպարեզում Արևմուտքի ինքնաստեղծ կարգը և կձևավորվի նոր կարգ՝ հիմնված բոլոր երկրների շահերը հարգելու և խաղաղության ու անվտանգության  ամրապնդման վրա։ 

Արևելյան միջազգային կառույցների ստեղծումը արևմուտքի անկանխատեսելի գործողությունն էր, որն այժմ լրջորեն մարտահրավեր է նետում արևմտյան կարգերին միջազգային զարգացումների ոլորտում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նման ազդեցիկ արևելյան երկրների անդամակցությամբ։

Պիտակ