Հունիս 27, 2020 08:53 Asia/Tehran
  • Բորել. Համաշխարհային խնդիրները պետք է լուծվեն բազմակողմանիության ու փոխգործակցության միջոցով

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը նշել է, որ համաշխարհային խնդիրները պետք է լուծվեն բազմակողմանիության ու փոխգործակցության միջոցով:

Հունիսի 27-ին, ՄԱԿ-ի կանոնադրության ընդունման 75-ամյակի կապակցությամբ հղած տեսաուղերձում, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակաարը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ճգնաժամերի լուծման միակ ճանապարհը համագործակցությունն է և համերաշխությունը:

Նա հավելել է. «Այսօր ՄԱԿ-ի կանոնադրությունն առավել քան երբևէ կարևոր է, հաշվի առնելով աշխարհի առաջ ծառացած մարտահրավերները»:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ աշխարհի հիմնական խնդիրները կորոնավիրուսի դեմ պայքարն է,  անարդարությունը և կլիմայի փոփոխությունը, և կոչ էր արել վերադառնալ բազմակողմանի քաղաքկանության:

Պիտակ