Ռուսաստանը վավերացրել է ԵՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը
Մայիս 02, 2016 11:15 Asia/Tehran
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի և 2 արձանագրությունների վավերացման մասին օրենքը, գրում է РИА Новости-ն:
Համաձայնագիրը ստորագրվել էր Ղազախստանի Բուրաբայ գյուղում՝ 2015թ. մայիսի 29-ին:
«Վավերացնել ԵՏՄ-ի և նրա անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը»,- ասվում է օրենքում: