Վիետնամը Ռուսաստանին զրկել է ռազմաբազա տեղակայելու հույսից
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիետնամի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա իրենց տարածքում ցանկացած օտարերկրյա ռազմաբազա: Այս մասին հայտարարել է Վիետնամի պաշտոնական ներկայացուցիչ Լե Խայ Բինը:
Վ»իետնամի հետևողական քաղաքականությունը երկրի չեզոք կարգավիճակը պահպանելու մեջ է: Մենք չենք մտնի ռազմական դաշինքների կամ երրորդ երկրների դեմ ուղղված դաշինքների մեջ»,- նշել է նա:
Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովը հայտարարել էր, որ իր գերատեսչությունը զբաղված է Կուբայում ու Վիետնամում իր ռազմաբազաները վերադարձնելու հնարավորության հարցի քննարկմամբ: Այդ երկրներում խորհրդային, իսկ ավելի ուշ ռուսական ռազմաբազաները գոյություն են ունեցել մինչև 2002 թվականը:
1in.am