Վիետնամը դեմ է Հարավ-Չինական ծովում Չինաստանի հայտարարած զորավարժություներին
Սեպտեմբեր 01, 2017 11:31 Asia/Tehran
Վիետնամը դեմ է Հարավ-Չինական ծովում Չինաստանի հայտարարած զորավարժություներին։
Reuters-ի հաղորդմամբ՝ Վիետնամն անհանգստացած է Տոնկինյան ծոցում զորավարժություններով։
Հանոյը Պեկինին կոչ է արել դադարեցնել ու զերծ մնալ գործողություններից, որոնք բարդացնում են իրադրությունը Հարավ-Չինական ծովում, նշվում է Վիետնամի ԱԳՆ-ի հայտարարությունում։
Վիետնամի ջրերում օտարերկրյա ակտիվությունը պետք է տեղի ունենա վիետնամական եւ միջազգային օրենքների համապատասխան։ Վիետնամի ԱԳՆ-ի դիրքորոշման մասին հայտնել են չինական դեսպանատան ներկայացուցչին։
News.am