Հոկտեմբեր 14, 2017 18:34 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ այդ երկրի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքները շարունակվելու դեպքում, Փխենյանի հրթիռների թիրախում են հայտնվելու Գուամի կղզում ԱՄՆ զորակայանները:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը տարածած հաղորդագրությունում զգուշացրել է.«Եթե շարունակվեն Փխենյանի դեմ Դոնալդ Թրամփի թվիթերյան սպառնալիքները, Գուամի կղզում ամերիկյան ռազմաբազաները հարձակման են ենթարկվելու»:

Հաղորդագրության մեջ նշված է.«Թրամփը լուրջ սպառնում է Հյուսիսային կորեային և ԱՄՆ կառավարությունը միջուկային և արդիական սպառազինություն է առաքում Գուամի կղզի»:

ԱՄՆ նախագահի թվիթերյան վերջին գրառումները պարունակում են սպառնալիքներ այն մասին, թե այդ երկիրը կարող է Հյուսիսային Կորեային զինաթափելու համար դիմել կոշտ միջոցների:

Գուամի կղզին համարվում է Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ ստրատեգիական ռազմաբազաներից մեկը: Այդ կղզում է տեղակայված ԱՄՆ բանակի ռազմածովային ուժերի մի մասը:

Պիտակ