Հոկտեմբեր 15, 2017 16:41 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեա.«Թրամփը պատերազմի վաճառական է և խաղաղությունը խափանող »

Հակադարձելով ԱՄՆ-ի նախագահի թուիթերյան գրառումներին, Հյուսիսային Կորեան Թրամփին պատերազմի վաճառական և խաղաղությունը խափանող է անվանել:

Հղում կատարելով Հյուսիսային Կորեայի պետական օրաթերթը, CNN հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Փխենյանը հզորությամբ դիմակայելու  է Վաշինգտոնի սպառնալիքներին:

Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցների տեղեկացմամբ, Դոնալդ Թրամփի կառավարությունն իր ռազմական արդյունաբերությունը զարգացնելու նպատակով զենք է վաճառում Հարավային Կորեային և Ճապոնիային և թափ է հաղորդում Կորեական թերակղզում լարվածությունների սրմանը:

Այս բոլորն այն դեպքում, երբ Ճապոնիան և Հարավյին Կորեան օրակարգի մեջ դրել են ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու նախագիծը:

Որոշ ժամանակ առաջ, Թրամփը հայտարարել էր, որ արտոնել է արդիական ռազմական զենքերի վաճառքը Հարավային Կորեային ու Չինաստանին:

ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունների և այդ երկրի ու իր դաշնակիցների կամայական քայլերի պատճառով, Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակում շատ լարվածություն էր նկատում:

 

Պիտակ