Հոկտեմբեր 17, 2017 07:36 Asia/Tehran
  • ԵՄ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց Հյուսիսային Կորեայի դեմ

ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները նոր պատժամիջոցների փաթեթ վավերացրեցին Հյուսիսային Կորեայի դեմ:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, այս պատժամիջոցները ստորագրվեցին երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում գումարված ԵՄ ԱԳ նախարարների նստաշրջանում և ներառում են Հյուսիսային Կորեայում ներդրումները, ինչպես նաև ԵՄ-ի անդամ երկրներից դեպի Հյուսիսային Կորեա նավթի արտահանումը:

Պատժամիջոցների մի մասը վերաբերում է ԵՄ անդամ երկրներում աշխատող Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին:

ԵՄ-ն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների նպատակն այդ երկրի միջուկային սպառազինության ծրագրերի ֆինանսավորման կանխումն է:

Հյուսիսային Կորեան անցած ամիս փորձարկեց իր վեցերորդ և ամենահզոր միջուկային ռումբը:

Ի դեպ, Ռուսաստանի նախագահն այդ երկրի կառավարությանն ուղղված հրամանագրով հայտարարեց Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2321 բանաձևը գործադրման մասին:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, անցած սեպտեմբերին վավերացված ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2321 բանաձևով, պատժամիջոցներ են գործադրվում Հյուսիսային Կորեայում արտադրված հյուսվածքեղենի դեմ, սակայն պահպանվելու են այդ երկրից ներկրվող անմշակ նավթի նախկին ծավալները:

 

Պիտակ