ԱՄՆ ՌԾՈՒ ավիակիրը Վիետնամ է ժամանում Վիետնամական պատերազմի ավարտից հետո առաջին անգամ
ԱՄՆ ՌԾՈՒ ավիակիրը Վիետնամ է ժամանում Վիետնամական պատերազմի ավարտից հետո առաջին անգամ, փոխանցում է Reuters-ը:
Մարտի 5-ի առավոտյան Կառլ Վինսոն ավիակիրը Վիետնամի Դանանգ քաղաքի ափ է ժամանել 2 նավերի ուղեկցությամբ: Վինսոնի ժամանումը նշանավորում է 1975 թվականից ի վեր Վիետնամում ԱՄՆ խոշորագույն ռազմական ներկայություն, ինչպես նաեւ ցուցադրում է Պեկինի հետ Հանոյի բարդ հարաբերությունները՝ կապված Հարավ-Չինական ծովի հարցերում տարաձայնությունների հետ:
Դիվանագետների եւ բանակցությունների ընթացքին ծանոթ այլ աղբյուրների խոսքով՝ վիետնամցի բանագնացները մի քանի ամիս աշխատել են, որպեսզի մեղմեն հարեւան Չինաստանի մտահոգությունները՝ կապված ամերիկյան ավիակրի այցի եւ Հանոյի ու Վաշինգթոնի միջեւ անվտանգության ոլորտում ավելի ընդարձակ համագործակցության հեռանկարի հետ
News.am