Նոյեմբեր 04, 2018 20:39 Asia/Yerevan

Այս հաղորդաշարը պատրաստվում է արտասահմանցի զբոսաշրջիկների աչքերով իրանական հասարակության որոշ առանձնահատկությունները ներկայացնելու և ծանոթացնելու նպատակով:

Իրան այցելող զբոսաշրջիկներին գրավում են իրանական խոհանոցն ու սննդային մշակույթը: Իրանական քաղաքներն ու շրջաններն ունեն տարբեր խոհանոցային մշակույթ:  Իրանցիները հմուտ խոհարարներ են: Իրանում կա սննդային մեծ բազմազանություն, իրանցիները պատրաստում են համով ու ախորժալի և սննդարար ճաշատեսակներ: Իրանական խոհանոցն ունի ավելի քան 2500 կերակրատեսակ: Իրանի հյուսիսային Ռաշթ քաղաքի բնակիչները ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցել են իրենց քաղաքի 400 ավանդական ճաշերը: Ռաշթ քաղաքի անունը 2015 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվել է որպես Իրանի կրեատիվ քաղաք:

 

Գիլանական ավանդական ճաշատեսակ ՝ Բաղալի Ղաթող

 

Իրանական ճաշերը հիմնականում մատուցվում են հացի հետ միասին: Իրանցիները հացը համարում են Աստծո տված բարիք: Անցյալում հացը եղել է իրանցիների հիմանական սննդամթերքը: Հատկապես թեփուկներով հացը, որն օգնում է շուտ հագենալ: Սմբուկով ու թանով ճաշատեսակ՝ քաշք բադեմջանն անցյալում մատուցվում էր փաթաթված հացով: Դա կոչվում էր բրդուջ  : Կերակրատեսակը մատուցվում է առանց գդալի ու պատառաքաղի: Իրանում կան նաև հացեր թխելու տարբեր եղանակներ: Հարավային Քոհգիլույե և Բոյրահմադ նահանգում թխվում է 17 տեսակի հաց: Տնական հացերի մասին ամերիկացի զբոսաշրջիկ ՝ Եսթեր Հուին ասել է.«Չուգունե ամանում և կրակի վրա թխված հացի բույրը խելքահան է անում մարդուն»:

Իրանում ավանդական հաց է թխվում չուգունե ամանի և կրակի վրա

 

Արտասահմանցի զբոսաշրջիկները շատ են սիրում իրանական աղանդերն ու ըմպելիքները: «Թելեգրաֆ» պարբերականում «Զաֆրանե առասպելների խոհանոց»-ը գրքի հեղինակ ՝ Յասմին Խանն Իրանն անվանում է աշխարհի բարդ կերակրատեսակների օրրանը: Իրանական աղանդերի ՝ շիրազական ֆալուդեի մասին , նա գրել էր.«2500 տարի առաջ, Իրանն առաջին երկիրն էր, որ վարդի թերթիկներից ծաղկաջուր ստացավ: Ամեն տարի գարնանը Քաշան քաղաքում ծաղկաջուր են պատրաստում: Այցելուները կարող են տեսնել, թե գոլորշապատ մեծ կաթսաներից ինչպես է թորում անուշաբույր հեղուկը: Փառատոնի ընթացքում քաղաքը լցվում է գույներով , բույրերով ու հաճելի տեսարաններով: Արևոտ երեկոյան կարելի է վայելել ֆալուդեի հաճելի համը : Ֆալուդեն ծաղկաջրով, բրնձե խմորաթելով կամ վերմիշելով և կիտրոնի հյութով պատրաստված աղանդ է»:

 

 

 

Շիրազի ֆալուդե

Իրանցիներն ունեն սառը և տաք տեսակի աղանդեր: Կան ավանդական թուրմեր ու բուսական թեյեր, որոնք իրանական խոհանոցային մշակույթի մաս են կազմում: Իրանում տարածված է բուսական թորած ջրից ու շաքարից պատրաստված օշարակների օգտագործումը:

Իրանցիները շատ են սիրում թանը: Մածունից պատրաստված ըմպելիքը մատուցվում է սառը վիճակում: Իրանցի ճաշակով տնային տնտեսուհիները թանին ավելացնում են տարբեր տեսակի համեմունքներ ու հոտավետ կանաչիներ: Արտասահմանցի զբոսաշրջիկները շատ են սիրում իրանական թանը: Ամերիկացի զբոսաշրջիկ ՝ Սիլվիա Լաուրենսի խոսքով, արտասահմանցի զբոսաշրջիկներին գրավում են թանի համն ու բույրը: Արտասահմանցիները թանն անվանում են կախարդական ըմպելիք : Նրանց համար չափազանց հաճելի է ճաշակել իրանական ավանդական կերակրատեսակները և վայելել ավանդական ու զովացուցիչ ըմպելիքները»:

Թանը իրանական ավանդական ըմպելիք է:

 

 

Թեյը համարվում է իրանցիների ամենասիրած տաք ըմպելիքը: Իրանցիները սև թեյ են խմում և ավանդաբար այն համեմում են բնական նյութերով ՝ վարդի թերթիկներով ու դարչնի փայտիկներով: Թեյի  հետ մատուցվում են ավանդական քաղցրավենիքներ, ինչպես օրինակ գյազ, փուլաքի ու նաբաթ: Թեյի հետ մատուցվում են նաև շաքարի կտորներ: Դա ամենամատչելին ու ամենատարածվածն է: Լեհ զբոսաշրջիկ Աննա Կարցենն այդ մասին պատմել է.« Առաջարկում եմ Իրան այցից առաջ սովորել այդ երկրի ժողովրդի նման թեյ ըմպել : Իրանցիների մեծ մասը քաղցրացրած թեյ է խմում: Իրանում թեյի հետ հաճախ նաբաթ կամ արմավ է մատուցվում: Առաջարկում եմ եթե նույնիսկ նախընտրում եք թեյը խմել դառը, այս անգամ Իրանում խմել քաղցրացրած թեյ»:

Իրանում թեյն ամենատարածված տաք ըմպելիքն է:

 

Զբոսաշրջիկների համար հետաքրիքր է դիտել, թե ինչպես են իրանցիները քաղցրավենիքով, նաբաթով ու արմավով խմում թեյը: Այս փաստը գրավել է նաև կորեացի զբոսաշրջիկ ՝ Չուն Այի ուշադրությունը: «Ինձ թվում է իրանցիները սուրճի փոխարեն թեյ են խմում: Իրան գալուց առաջ, իմ երկրում ընդհանրապես թեյ չէի համտեսել: Առաջին անգամ այդ ըմպելիքի համը դառն էր ու տարօրինակ, սակայն աստիճանաբար վարժվեցի ՝ իրանցիների նման թեյլը խմել նաբաթով: Համն ավելի լավն էր: Այդուհետ երբ Կորեայում թեյ եմ խմում, ինձ մոտ արթնանում են Իրանի հետ կապված իմ հուշերը».-ասում է նա:

Իրանի բոլոր շրջաններն ունեն իրենց բնորոշ քաղցրավենիքը: Կան քաղաքներ, որոնք մեծ համբավ ունեն թխվածքներ պատրաստելու հարցում: Յազդը և Ղազվինը համարվում են Իրանի թխվածքների բևեռը: Լեհ զբոսաշրջիկ ՝ Մարիսիա Մակիկոջայի կարծիքով, իրանցիները քաղցրավենիք շատ են սիրում : «Այս երկրում քաղցրավենիքն ու թխվածքը մեծ պահանջարկ ունեն: Եվրոպայում շատ են բանկերն ու դեղատները, իսկ Իրանում ՝ հրուշակի ու թխվածքի խանութները: Քաղցրավենիքն ու թխվածքը իրանական մշակույթի մաս են կազմում: Իրանցիներին ուրախացնելու համար, առաջարկում եմ նրանց քաղցրավենիք նվիրել».-ասում է նա:

 

Պիտակ