Սեպտեմբեր 13, 2022 12:56 Asia/Yerevan

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք թուրքմենական երաժշտության մասին և այսօր կշարունակենք մեր զրույցը:

 

 

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Նախորդ հաղորդման ընթացքում պատմել էինք թուրքմենական ցեղերի ու թուրքմենական երաժշտության մասին, ծանոթացանք թուրքմենական տարբեր գործիքների հետ։ Այս հաղորդման ընթացքում մենք ավելի շատ կխոսենք թուրքմենական երաժշտության և երգեր մասին։ Մնացեք մեզ հետ։

Թուրքմեն սահրայի բնակիչները  հատուկ երգեր ունեն հատուկ իրադարձությունների կամ մարդկանց համար: Տեղական երաժշտին թուրքմեններն անվանում են Բախշի, իսկ երաժիշտների ու երգիչնեի ղեկավարին՝ Խալիֆա բախշի: Այս խումբը կազմված է լինում մեկ դոթառահարից և մեկ քամանչահարից: Այս ոլորտում կիրառվող մյուս անուններից կարելի է նշել այդըմը, որը թուրքմեն քոչվորների բանավոր խոսքի կարևոր մաս է կազմում: Այդըմը վերաբերվում է սիրուն, հերոսությանը և մարդկային այլ զգացմունքների:

Image Caption

 

Թուրքմեն սահրան ընդարձակ հարթավայր է, որի մի մասը գտնվում է Իրանում: Այս տարածքն ու ունի կլիմայական բազմազանություն, ինչն ազդել է նաև  տեղի բնակիչ թուրքմենների երաժշտության վրա: Իսկ ձիուն նմանեցվող կենդանու կարևորությունը թուրքմենների երաժշտության ու գրականության մեջ գեղեցիկ ստեղծագործությունների հիմք է դարձել: Երաժշտությունից բացի, թուրքմեններն ունեն նաև հարուստ գրականություն, որում ներկայացվում է այս ժողովդրի տառապանքն  ու ցավը:  Մագթիմգուլի Փիրաղին  թուրքմեն ականավոր գրող է։ Նա իր բանաստեղծություններում առավելապես անդրադարձել է  հասարակական-քաղաքական խնդիրներին։

Թուրքմենական երաժշտության գոյատևման հիմքը մաղամն է, որն իրենից ներկայացնում է երգերի խումբ, որոնք հնչում են հստակ ընդմիջումներով:

Թուրքմենկան երաժշտության մեջ կան մաղամների տարբեր տեսակներ, որոնք ներկայացվում են չորս դասթգահներով՝ քերեք լար, թաջնիս, մոխամես, նավայի: Այս դասթգահներից յուրաքանաչյուրը ստեղծել են անհայտ բայց հմուտ վարպետներ, և դրանք հին օրերից մինչև հիմա շարունակում են մնալ թուրքմենական երաժշտության մեջ: Թուրքմենական երաժշտական ​​դասթգահները սովորաբար տարբերվում են ըստ  թաամդիրայում (թուրքմենական դոթառ) օգտագործվող լարերի քանակի  և դրանց հաջորդականության։

Թուրքմենական  հայտնի մաղամներից են  «Քոռօղլին», «Բալ Սայադը», «Գեոկ Թեփեն», «Դարաեյ Դուն Լին», «Յագմա Բուլոտը»   կամ «Նաբար- էյ բանարը», «Թալթիղ լարը» և «Զոհրե ու Թալարը»-ը:  Բախշիի կողմից կատարվող թուրքական և թուրքմենական երգերի մեծ մասը կատարվում են թաջնիս, մոխամես, նավայի մաղամներում:

 

«Քոռօղլին» ամենաշատ կատարվող և ամենահայտնի ստեղծագործություններից է: Դրա հիմքում համանուն էպոսն է: Այն առանձնահատուկ նշանակություն ունի թուրքմենների, ղաշղայիների և ադրբեջանցիների համար: Երգը պատմում է այն մասին, որ Քոռօղլիի հորը, Հասան Խանի հրամանով կուրացնում են: Հետո հայրը, Քոռօղլուի հետ միասին և 40 նվիրյալների ուղեկցությամբ, հաստատվում է «Չենլի բել» կոչվող ամրոցում, որտեղից Քոռօղլուն ապստամբություն է սկսում Խանի դեմ և հաղթում։ Քոռօղլուն  հերոս է, որի մասին միայն թուրքմենները չէ, որ երգում են: Նա հայտնի է նաև Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում, Ուզբեկստանում և Աֆղանստանում։

լսենք «Քոռօղլի» ստեղծագործությունը՝  Քելիչ Անվարիի կատարմամբ:

 

Միասին ունկնդրեցինք «Քոռօղլի» ստեղծագործությունը՝  Քելիչ Անվարիի կատարմամբ:

Թուրքմենական երաժշտության մյուս հատնի մուղամը «Բալ Սայադին» է: Այն պատմում է Համրայի ու Սայադի սիրո մասին: Լսենք այս ստեղծագործությունը՝ թուրքմեն  Աղ Մորադ Չարիֆի և իրանցի Էրիմ Շիրմամթելիի կատարմամբ:

 

Միասին ունկնդրեցինք այս  գեղեցիկ ստեղծագործությունը՝ թուրքմեն  Աղ Մորադ Չարիֆի և իրանցի Էրիմ Շիրմամթելիի կատարմամբ:

Թուրքմենական մյուս հայտնի ստեղծագործությունը կոչվում է «Զեքր Խանջար» կամ «Խանջարի պար»: Ստեղծագործությունը կատարում են ավանդական հագուստով և գոտկատեղին դաշույն կրող  տղամարդիկ: Այս ստեղծագործությունն ինչպես նշում են թուրքմենները, սկսել են կատարել իսլամից երեք դար առաջ և այն իրենից ներկայացրել է էպիկական թեմաներով կատարվող ծիսական ներկայացում: Եվ խմբի անդամների կողմից դաշույն կրելու սովորույթը գալիս է հենց հին ժամանակներից: Նախաիսլամական շրջանում բանաստեղծությունների թեման էպիկական էր և նկարագրում էր ցեղի մարտիկների քաջությունն ու սխրանքը։

Սակայն իսլամից հետո  բանաստեղծությունները կրոնական երանգ ստացան ու դրանց բովանդակությունը դարձավ Աստծու ու Նրա սրբերի հիշատակումն ու գովաբանությունը:

«Զեքր Խանջար» արարողության ժամանակ  6 հոգուց բաղկացած խումբը պտտվում է կրակի շուրջը: Կրակի մոտ վերադառնալիս պարողները հատուկ ձայներ են հանում: Պարելիս նրանք կատարում են ոտնաթաթով շրջանաձև, հետ ու առաջ շարժումներ: Պարողների կողքին կա  Փարխվան անունով անձ, ով իր վանկարկումներով ուղեկցում է խմբին։ Փարխվանը ելույթի ժամանակ շարունակում է աղոթել և երգել։

Ամեն պտույտի ժամանակ խմբի անդամները վանկարկում են «ահայ, ահայ , ահայ….»: Պտույտներն ու պարը շարունակվում են մոտ 15 րոպե: Վերջում փարխանը բարձրացնում է  դաշույնը, որից հետո խմբի բոլոր անդամները ձեռքերը բարձրացնում են վերև ու միացնում իրար՝ նմանեցնելով գմբեթի:

Այժմ միասին լսենք «Զեքր Խանջար»-ում հնչող երգեցողությունից մի հատված, որը կատարվում է առանց երաժշտական ​​գործիքների:

 

Հարգելի ընկերներ, հուսով ենք, որ ձեզ դուր եկավ այս հաղորդումը: Մինչև հաջորդ հաղորդում,  Աստված պահապան բոլորիդ։