Հոկտեմբեր 02, 2022 13:15 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում կխոսենք Խորասանի արևելյան շրջանների երաժշտության մասին:

Ողջույն, հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կայցելենք Խորասան նահանգի արևելյան շրջաններ և ձեզ կպատմենք այս շրջանների երաժշտության մասին։ Մնացեք մեզ հետ։

Նախ առաջարկում ենք ունկնդրել «Սարվե Խարաման» գեղեցիկ երգը վարպետ «Աբդոլլահ Ամինիի» կատարմամբ։

Խորասան նահանգն ունի Իրանի ամենահարուստ և հնագույն երաժշտական ​​մշակույթը: Նրա հյուսիսից մինչև արևելյան և հարավային շրջաններ, երբ խոսում ենք Արևելյան Խորասանի երաժշտության մասին, նկատի ունենք Թորբաթ-ե Ջամ, Բախարզ, Խաֆ, Սարախս և որոշ չափով Քաշմար քաղաքները:

Արևելյան Խորասանի  արվեստի կենտրոնն իրականում «Թորբաթ-ե ջամն» է և նրա ենթակա շրջանները ինչպես «Թաբյադ»-ը։  Թորբաթ-ե Ջամի և  Աֆղանստանի Հերաթի շրջանի մշակույթը, ավանդույթն ու երաժշտությունը շատ մոտ են: Հերաթ քաղաքը ժամանակին եղել է Թեյմուրյանների  մայրաքաղաքը և մինչև Նասեր  Էդդին Շահ Ղաջարի օրոք այս քաղաքը համարվում էր Իրանի և Խորասանի տարածքի մի մասը։ Թորբաթ-ե Ջամի և Հերաթի բնակիչների լեզուն «դարի պարսկերեն» է։

Այս շրջանում տարածված նվագարաններն են դոթարը, զուռնան, Դհոլը և սրինգը։ Այս բոլոր նվագարանների մեջ դոթարը ամենակարևորն ու ամենատարածվածն է Արևելյան Խորասանում, հատկապես Թորբաթ-ե ջամում։ Արտաքին տեսքով և կատարողականությամբ այս գործիքը տարբերություններ ունի հյուսիսային Խորասանի և Խորասանի թուրքմենների դոթարի հետ։ Այս տարածքում հիմնականում դոթարը օգտագործում են ուրախ արարողությունների ժամանակ։

Հետաքրքիր է իմանալ, որ Արևելյան Խորասանում դոթարի երաժիշտին ոչ թե «Բախշի» են ասում, այլ ավելի շուտ «Ուսա» (Ուստա): Ուստաներն Արևելյան Խորասանի երաժշտության հիմնասյուներից են։ Նրանք պատմություններ չեն պատմում, այլ երգում և նվագում են միստիկական բանաստեղծություններ իրենց երգեցողությամբ և դոթարով, ինչպես օրինակ՝ Շեյխ Ահմեդ Ջամիի բանաստեղծությունները և վաղ ժանանակներից նրանց փոխանցված ստեղծագործությունները կարդում ու երգում են: Գեղեցիկ երաժշտություն, որը և՛ գործիքային է, և՛ վոկալ: Խորասանի արևելքում երաժշտությունը ներառում է բազմաթիվ մուղամներ, որոնցից ամենակարևորն են «Ալլահ» և «Մաշղե Փելթան» մուղամները:

Այժմ լսենք  երաժշտություն,որում  օգտագործվել  է Ալլահ մուղամը։

Ալլահ մուղամը, որ Արևելյան Խորասանի երաժշտության կարեւորագույն մուղամներից է, ներառում է այնպիսի մասնաճյուղեր, ինչպիսիք են «Վերդ Ազամ, Քաբք-ե Զարի և...»։

Այժմ  լսենք   «Հանայի» մուղամը՝ Դհոլի և զուռնայի ընկերակցությամբ։

 

Այս ստեղծագործությունը կատարել են Ղոլամ Ալի Նեյ Նավազը և Աբբաս Նեյ Նավազը:

Այս շրջանի վոկալ երաժշտության հիմքում ընկած է ղազալն ու երկտողն ու ընդհանրապես պարսկական պոեզիան։ Կարևորագույն երգերից կարելի է նշել «Սար Հադի»-ն ու «Նավային»։

Նավային տարածաշրջանի ամենահին մուղամներից է, որի հետ մեկտեղ երգում են Ղազալ։ Այս մուղամն ունի բազմազան ու շատ գեղեցիկ ճյուղեր, և այն ավելի շատ է հայտնի, քան Իրանի Թորբաթ-ե Ջամի մյուս մուղամները, և իրանցիների մեծամասնությունը ծանոթ է նրա հիմնական մեղեդուն:

«Նավային» ավելի հայտնի է, քան Խորասանի մյուս երաժշտությունը և կատարվում է նաև Խորասանի այլ վայրերում:

Լսենք «Նավայի» մուղամը՝ հանգուցյալ Մորադ Ալի Սալար Ահմադիի կատարմամբ:

Մեծ վարպետներ, ինչպիսիք են հանգուցյալ Յուսեֆ Խան Թեյմուրին, հանգուցյալ Մորադ Ալի Սալար Ահմադին և հանգուցյալ Նազար Մոհամմադ Սոլեյմանին, Արևելյան Խորասանի հարուստ և առանձնահատուկ երաժշտությունը վստահել են այսօրվա սերնդին՝ այն պաշտպանելու և ապագա սերնդին փոխանցելու համար:

Արևելյան Խորասանի երաժշտության մեջ մեկ այլ գեղեցիկ մուղամը կոչվում է «Օշտոր Խեջու»։

Այս մուղամը ճամփորդության ու բաժանումի մուղամ է, մի քարավանի պատմություն է, որը հեռանում է և կրակ է թողնում սրտում: Ասում են, որ «Պիրով» անունով մի խեղճ աղջիկ ծնողների կարիքները հոգալու համար ստիպված տղայի շորեր է  հագնում և զբաղվում է ուխտապանությամբ։ Անցնում են օրեր, և ոչ ոք չգիտի, որ այս հանգիստ ու գլխիկոր երիտասարդը՝ աղջիկ է, ով օգնում է ընտանիքին և քրտնաջան աշխատում է որպես ուխտապան: Այդ ընթացքում մեկ այլ երիտասարդ , կարծես թե պարզել է երիտասարդ աշխատավորի գաղտնիքը և սիրահարվում է նրան։ Երկար ժամանակ չի անցնում, երբ երկու սիրահարները բաժանվում են։ Աղջիկը հետևելով  իր  ճակատագրին  մի քարավանի հետ մեկնում է, միայնակ թողնելով իր սիրելիին։ 

Հաղորդման վերջին հատվածում առաջարկում ենք ունկնդրել Օշտոր Խեջուի մուղամը, որը համարվում է Խորասանի արևելյան շրջանի ամենագեղեցիկ մուղամներից մեկը։