Ապրիլ 12, 2023 16:00 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Սաբա սուրահի 18-րդ և 19-րդ այաներ

 

وَجَعَلْنَا بَیْنَهُمْ وَبَیْنَ الْقُرَى الَّتِی بَارَکْنَا فِیهَا قُرًى ظَاهِرَةً وَقَدَّرْنَا فِیهَا السَّیْرَ ۖ سِیرُوا فِیهَا لَیَالِیَ وَأَیَّامًا آمِنِینَ

فَقَالُوا رَبَّنَا بَاعِدْ بَیْنَ أَسْفَارِنَا وَظَلَمُوا أَنْفُسَهُمْ فَجَعَلْنَاهُمْ أَحَادِیثَ وَمَزَّقْنَاهُمْ کُلَّ مُمَزَّقٍ ۚ إِنَّ فِی ذَٰلِکَ لَآیَاتٍ لِکُلِّ صَبَّارٍ شَکُورٍ

 

Մենք նրանց ու մեր օրհնած քաղաքների միջև հաստատեցինք ծաղկավետ բնակավայրեր, որոնք մեկ տեղից մեկ այլ տեղ գնալու համար ճանապարհներ ունեին: Մենք նրանց ասացինք`գիշեր ու ցերեկ հանգիստ սրտով ճամփորդեք:

Բայց նրանք ասացին. «Տե՛ր, մեր ճանապարհների միջև ավելի մեծ հեռավորություն դիր» և նրանք սկսեցին անօրինություն անել, որն իրենց ազգերին որպես օրինակ ծառայեցրինք ու փոշու նման ցիրուցան արեցինք: Սա զգուշացում է բոլոր այն մարդկանց համար, որոնք գիտեն տոկալ ու երախտապարտ են:

Այս այաներում ասվում է, որ Աստված ընդարձակ բարիքներ շնորհեց Սաբայի ցեղին և բազմաթիվ գյուղեր, կանաչ դաշտեր, արտեր, մրգատու ծառեր: Գյուղերն այնքան շատ էին, որ կպած էին իրար: Ամենուր ապահով էր ու անվտանգ: Եվ ընդհանրապես ամեն ինչ ստեղծվել էր լավ ապրելու համար: Բոլորն աշխատում էին ու վայելում բարիքները: Սակայն դա երկար չտևեց: Մարդիկ գոռոզացան, մոռացան Աստծուն և սկսեցին ցոփ կյանք վարել և ըստ երևույթին այնքան ապահով էին զգում իրենց, որ ձանձրացել էին ու ասում էին, որ ուզում են պայմանները փոխվեն, իրենք հեռանան իրարից: Այս ապերախպտությունը պատճառ դարձավ, որ այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին, վնասվեր ջրամբարը: Ջրհեղեղը ոչնչացրեց Սաբայի քաղաքակրթությունը: Դառը ճակատագիր, որի մասին սերունդները պատմում էին իրար:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Ապերախտությունը պատճառ է դառնում, որ բարիքները, որ տրված են մարդուն, ոչնչանան:

2. Ապերախտության պատիժը մարդը ստանում է  աշխարհում, և  դա ազդում է նրա անձնական, ընտանեկան ու  սոցիալական կյանքի վրա։

3. Ղուրանը հորդորում է ուսումնասիրել նախորդ ժողովուրդների պատմությունները և դրանցից դասեր քաղել:

 

Սաբա սուրահի 20-րդ և 21-րդ այաներ

وَلَقَدْ صَدَّقَ عَلَیْهِمْ إِبْلِیسُ ظَنَّهُ فَاتَّبَعُوهُ إِلَّا فَرِیقًا مِنَ الْمُؤْمِنِینَ

وَمَا کَانَ لَهُ عَلَیْهِمْ مِنْ سُلْطَانٍ إِلَّا لِنَعْلَمَ مَنْ یُؤْمِنُ بِالْآخِرَةِ مِمَّنْ هُوَ مِنْهَا فِی شَکٍّ ۗ وَرَبُّکَ عَلَىٰ کُلِّ شَیْءٍ حَفِیظٌ

 

Այս ժողովուրդների մասին սատանայի վճիռը ճիշտ եղավ: Բոլորն էլ, մի քանի հավատացյալից բացի, հետևեցին նրան:

Սակայն (սատանան) որևէ իշխանություն չուներ նրանց վրա: Մենք միայն ցանկանում էինք իմանալ, թե նրանց միջից ով պիտի հավատա հանդերձյալ կյանքին, և ով պետք է կասկած հայտնի: Աստված ամեն բան գիտի:

 

Երբ Իբլիսը մոլորեցրեց Ադամին ու Եվային, վտարվեց Աստծու մոտից: Նա երդվեց, որ կմոլորեցնի նաև մարդու որդիներին, ենթադրելով, որ կհաջողի այս գործում: Այս այաներն ասում են. «Սատանան Սաբա ցեղի մարդկանց դեպքում տեսավ իր երազանքը, քանի որ մարդիկ նրան հավատացին և միայն մի փոքր մասը դեմ գնաց նրան: Այնուհետև Աստված ասում է. «Չկարծեք, թե սատանան իշխում է մարդկանց վրա ու ստիպում մեղք գործել: Նա միայն  գայթակղում է մարդկանց: Եվ Աստված դա թույլ է տալիս, պարզելու թե ով է հավատում հանդերձյալ կյանքին ու չի ենթարկվում սատանայի գայթակղությանը, և ով չի հավատում  ու  մեղք է գործում: Ընդհանրապես, նրանք, ովքեր թույլ կամք ունեն, ուրիշների ազդեցության տակ ընկնելով, շատ շուտ կորցնում են իրենց տոկունությունը: Անկասկած, Աստված գիտի իր արարածների արարքների մասին, սակայն նրանց իր ցանկությունների հիման վրա չի դատում, այլ մինչև այն ժամանակ, որ որևէ մարդ որևէ գործողություն  չի  կատարում, նրան պատժելը կամ խրախուսելն իմաստ չունի: Այդպես էլ ուսուցիչը գիտի թե իր աշակերտներից որն է  լավ սովորում և որը վատ: Սակայն միայն այդ գիտությունը բավարար չէ աշակերտներին գնահատելու համար: Նրանք պետք է մասնակցեն քննության:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Աստծու բարիքների նկատմամբ ապերախտ լինելն ապացույցն է  այն բանի, որ սատանան ազդել է մարդու վրա: Քանի որ Սաբա ցեղն ապերախտ եղավ աստվածային բարիքների նկատմամբ, սատանան ազդեց նրանց վրա:

2. Աստված մի կողմից մարդուն տվել է  ընտրելու կամք, իսկ մյուս կողմից նրանց ցույց է տալիս ճիշտ ու սխալ ճանապարհը:

3.Մարգարեներն ու առաքյալները մարդկանց դեպի բարի գործ են հրավիրում: Իսկ սատանայի հետևորդները մոլորեցնում են նրանց: Մարդը պետք է իր կամքով որոշի ճիշտ ու սխալը:

 

 

Պիտակ