Ապրիլ 21, 2018 17:54 Asia/Tehran
  • Զարիֆ. «ՀԳՀԾ-ն տապալվելու դեպքում միջուկային ոլորտում ավելի արագ տեմպերով ենք առաջ գնալու»

Ուրբաթ օրը, հակադարձելով համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի հավանական դուրս գալուն, Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը հավաստիացրել է.«Իրանը մի քանի տարբերակներ ունի, որոնցից մեկն էլ ավելի արագ տեմպերով միջուկային գործունեության վերսկսումն է լինելու»:

Ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է, որ բոլոր տարբերակները կարող են իրականացվել: «Իրանը ժամանակին որոշումներ է ընդունելու». ասել է  նախարար Զարիֆը:  Այդ մասին հաղորդել է «Ֆարս» գործակալությունը: 

ԻԻՀ ԱԳ նախարարը նաև շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած թեկնածուն խոստովանել էր, որ ԻԻՀ-ը երբեք միջուկային զենքի չի ձգտել: Փաստորեն Իրանին շրջափակման ենթարկելու ոչ մի պատճառ չի եղել:

«Այսօր ԱՄՆ-ը փորձում է վերականգնել հակաիրանական պատժամիջոցները, քանի որ Թեհրանը միջուկային զենքի չի ձգտում».ասել է Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:

Պիտակ