Ապրիլ 24, 2018 07:24 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ն պաշտոնապես ոտնահարել է ՀԳՀԾ-ի 36-րդ կետը

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծելով, որ Թրամփի որոշումը հայտարարվելուց հետո Իրանի առաջին հավանական քայլերից մեկը կլինի ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովին բողոք ներկայացնելը, հավելել է. «Այդ քայլի համար հիմք է ծառայելու ՀԳՀԾ-ի 36-րդ կետը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը ՄԱԿ-ում Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռինդերզի հետ հանդիպումից հետո  նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Թեհրանը 11 անգամ պաշտոնապես բողոք է ներկայացրել ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովին: Նա հավելել է. «Այս անգամ հիմք է ծառայելու ՀԳՀԾ-ի 36-րդ կետը, որը պատասխանելու է ՀԳՀԾ-ի բացահայտ ու կոպիտ ոտնահարմանը»:

Զարիֆն ԱՄՆ-ին ՀԳՀԾ-ի համաձայնության մեջ պահելու ուղղությամբ Եվրոպայի կողմից գործադրվող ջանքերի կապակցությամբ ասել է. «Եվրոպացիները պիտի նկատի ունենան, որ Իրանի գերակայությունը ՀԳՀԾ-ի պահպանումն է»:

«Իրանը լիարժեքորեն կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները և եվրոպացիներն էլ պիտի ամերիկացիներին պարտադրեն, որպեսզի նոր հայտարարություններ անելու փոխարեն կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները»,-հավելել է Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:

 

Պիտակ