Ապրիլ 20, 2018 12:24 Asia/Tehran
  • Զարիֆը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Թրամփը զղջալու է

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական դուրս գալու մասին ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է .«Իրանը քայլելու է իր շահերին համապատասխան և միջուկային համաձայնության շրջանակում կամ դրանից դուրս, բազմաթիվ տարբերակներ ունի»:

Հինգշաբթի օրը Նյու Յորք ժամանելիս, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով , Վաշինգտոնի համար ոչ-ցանկալի են լինելու ԻԻՀ-ի քայլը և միջազգային հանրության հակադարձումը»:

Թրամփը սպառնացել է, որ եթե ՀԳՀԾ-ն ստորագրող եվրոպական երեք երկրները չբարեփոխեն համաձայնությունը, 2018 թ.-ի մայիսի 12-ին ԱՄՆ-ը դուրս է գալու պայմանագրից: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կեմիտեի նախագահ Բոբ Քորկերն ասել է .«Եթե Իրանի միջուկային համաձայնությունում լուրջ փոփոխություններ չլինեն, ապա Թրամփը հրաժարվելու է դրանից»: Սպիտակ տուն մտնելով, ԱՄՆ նախագահը շարունակաբար սպառնացել է, որի հետևանքով ավելի խոցելի է դարձել ՀԳՀԾ-ն: Իսկ դա մի համաձայնություն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից: Շատ դեպքերում, ԱՄՆ-ը չի կատարել իր պարտավորությունները և Իրանի հետ համաձայնության հարցում խոչընդոտումներով, ոտքի տակ է տվել իր օրինական պարտականությունները:

Թրամփի սպառնալիքները լրջանալով, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան փորձում են ցանկացած գնով ԱՄՆ-ին պահել համաձայնությունում: Այնուամենայնիվ երեք երկիրը կարևորում են ՀԳՀԾ-ի հարգումը, սակայն գործնականում քայլում են Թրամփի կողքին: Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը համարվում է այդ քայլերի շրջանակում արված քայլ: Քայլեր, որոնք ընդգրկում են Իրանի տարածաշրջանային դերն ու հրթիռային ծրագիրը և ենթադրում են ամերիկացիների հետ աշխատանքի բաժանում: Թրամփը մշտապես ՀԳՀԾ-ն անվանել է սարսափելի համաձայնություն և ասել է, որ դա ունի թերություններ և չի ընդգրկում Իրանի հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանային դերակատարությունը:

ՀԳՀԾ-ի հանդեպ ամերիկացիների ու եվրոպացիների այսօրվա դիրքորոշումները ցույց են տալիս, որ չնայած այդ հարցում տարաձայնություններին, նրանք նույն նպատակն ունեն՝ ճնշումների խստացումը և տարածաշրջանային դաշտում Իրանին կառավարելը: 

ԻԻՀ-ը որպես անկախ  երկիր, երկու ոլորտներում էլ գործում է ԱՄՆ-ի և Եվրոպայի կամքից անկախ և չի հետևում նրանց քաղաքականությանը: Իրանի տարածաշրջանային դերը խոչընդոտում է արտաքին ուժերի նպատակների իրականացմանը ՝ ծառայելով տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը: Իրանի հրթիռային ծրագիրն ամբողջությամբ պաշտպանական բնույթ է կրում և Սրբազան պաշտպանության ութ տարիների փորձերն Իրանին ապացուցել են, որ պաշտպանական ոլորտում պետք է լինի անկախ: Այս պարզ իրողությունից ելնելով, Թեհրանը կտրրականապես պատասխանելու է ՀԳՀԾ-ի հարցում Իրանի տարածաշրջանային ազդեցիկ ներկայության և հրթիռային ծրագրի դեմ ԱՄՆ-ի և Եվրոպայի ցանկացած համատեղ քայլին:

 

 

 

Պիտակ