Հունիս 02, 2020 14:00 Asia/Tehran
  • Իսրայելի պատերազմի նախարարը բանակին հրահանգել է իրագործել Հորդանան գետի արևմտյան ափի բռնազավթման նախագիծը

Իսրայելի պատերազմի նախարարը բանակի գլխավոր շտաբի պետից պահանջել է իրագործել Հորդանան գետի արևմտյան ափի բռնազավթման նախագիծը:

«Իսրայել Հայում» պարբերականի հաղորդման համաձայն, Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ՝ Ավիո Քուխավիի հետ հանդիպման ժամանակ, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար՝ Բենի Գանցը նշել է, որ մի խումբ է կյանքի կոչվել Հորդանան գետի արևմտյան ափի բռնազավթումն իրագործելու համար տարբեր կազմակերպությունների ու կառույցների միջև համադրումներ և խորհրդատվություն կատարելու համար:

Երկուշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը հանդիպում է ունեցել բռնագրավված Պաղեստինում, ԱՄՆ-ի դեսպան՝ Դեյվիդ Ֆրիդմանի հետ, որի ընթացքում կողմերը մտքերի փոխանակում են կատարել Հորդանան գետի արևմտյան ափի որոշ հատվածների բռնազավթման նախագծի շուրջ:

Ամերիկյան Դարի գործարք նախագծի հիմամբ, Սիոնիստական ռեժիմը մտադիր է Թրամփի կառավարության հովանավորությամբ, հուլիսի սկզբին, բռնագրավված տարածքներին կցել Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող պաղեստինյան տարածքների 30 տոկոսը:

Պիտակ