Փետրվար 02, 2023 08:02 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ահզաբ սուրահի 32-րդ այա

 

یَا نِسَاءَ النَّبِیِّ لَسْتُنَّ کَأَحَدٍ مِنَ النِّسَاءِ ۚ إِنِ اتَّقَیْتُنَّ فَلَا تَخْضَعْنَ بِالْقَوْلِ فَیَطْمَعَ الَّذِی فِی قَلْبِهِ مَرَضٌ وَقُلْنَ قَوْلًا مَعْرُوفًا

 

Ո՛վ մարգարեների կանայք, դուք տարբերվում եք այլ կանանցից: Եթե երկնչում եք Աստծուց, ուրեմն սեթևեթաբար մի խոսեք, որպեսզի անմաքուր սիրտ ու հոգու տեր մարդիկ հանցավոր ցանկություն ունենան ձեր նկատմամբ: Միշտ պարկեշտ լեզվով խոսեք:

 

Նախորդ այաներում անդրադարձանք մարգարեի կանանց, խոսեցինք նրանց հասարակական դիրքի մասին: Այս այան ասում է, որ մարգարեի կանայք ծանր պարտավորություն ունեն և չպետք է իրենց համեմատեն ուրիշների հետ, որովհետև կամա թե ակամա  օրինակ են հանդիսանում այլ կանանց համար: Այսինքն,  նրանց թե վատ թե լավ արարքները ազդում են ուրիշների վրա: Այան հավելում է, որ բարեպաշտ կանայք պետք է շատ զգուշավոր լինեն իրենց խոսքի մեջ և խոսեն այնպես ինչպես վայել է մի արժանապատիվ կնոջ:

 

Այս այայից սովորում ենք.

1. Այն մարդիկ, որ ունեն բարձր պաշտոններ, կամ հասարակական դիրք են զբաղեցնում, պարտավոր են  ավելի զգուշավոր լինել իրենց վարքագծում:

2. Բացի հագուստից, շատ կարևոր է նաև խոսելու ձևը, քանի որ Աստված ասում է, որ բարեպաշտ մարդը պետք է նաև ճիշտ խոսի ու նրա խոսքը պետք է բովանդակալից լինի:

3. Յուրաքանաչյուր հասարակության մեջ կան մարդիկ, որոնց միտքը պղտոր է ու կանայք պետք է զգույշ լինեն նման մարդկանցից:

 

 

 

Ահզաբ սուրահի 33-րդ և 34-րդ այաներ

 

وَقَرْنَ فِی بُیُوتِکُنَّ وَلَا تَبَرَّجْنَ تَبَرُّجَ الْجَاهِلِیَّةِ الْأُولَىٰ ۖ وَأَقِمْنَ الصَّلَاةَ وَآتِینَ الزَّکَاةَ وَأَطِعْنَ اللَّهَ وَرَسُولَهُ ۚ إِنَّمَا یُرِیدُ اللَّهُ لِیُذْهِبَ عَنْکُمُ الرِّجْسَ أَهْلَ الْبَیْتِ وَیُطَهِّرَکُمْ تَطْهِیرًا

وَاذْکُرْنَ مَا یُتْلَىٰ فِی بُیُوتِکُنَّ مِنْ آیَاتِ اللَّهِ وَالْحِکْمَةِ ۚ إِنَّ اللَّهَ کَانَ لَطِیفًا خَبِیرًا

 

(Հանգիստ) ապրեք ձեր տներում: Երբեք մի զարդարվեք այնպես, ինչպես կռապաշտության ժամանակ: Աղոթեք ու ողորմություն տվեք, հնազանդվեք Աստծուն ու Նրա մարգարեին: Աստված միայն ցանկանում է մոլորությունը վանել մարգարեի գերդաստանից, որպեսզի մաքրագործի ձեզ:

Ձեր մտքում պահեք այն աստվածային կրոնի պատվիրանները, որ կարդացվում են ձեր տներում: Աստծու գործերը ճշգրիտ են, և Նա գիտի (ամեն ինչ):

Այս այաները, դիմելով մարգարեի կանանց, ասում են, որ հակառակ նախաիսլամական շրջանի, երբ կանայք համապատասխան հագուստով չէին դուրս գալիս հասարակության մեջ, հավատացյալ կանայք ըստ անհրաժեշտության պետք է դուրս գան տանից ու միայն պատշաճ հագուստով և ցույց չտան իրենց մարմինը կամ զարդերը:

Ըստ երևույթին, Ղուրանը մարդկանց զգուշացնում է, որ ցուցամոլությունը չտարածվի հատկապես կանանց շրջանում, ինչի ականատեսը մենք լինում ենք ներկա աշխարհում, երբ կանայք օգտագործվում են որպես գովազդ: Այաներն այնուհետև կարևորում են նամազը, զաքաթը և Աստծու այլ պատվիրաններն ու ասում, որ կանանց հավատացյալ լինելը միայն հագ ու կապով չէ, և նրանք պետք է ուշադիր լինեն իրենց հասարակական շփումներում: Այան հավելում է, որ բոլոր կանայք պետք է հարգեն այս պատվիրանները:

Այան շարունակում է, նշելով, որ եթե կանայք մնում  են  տանը, դա չպետք է պատճառ դառնա, որ նրանք բարոյապես ու հոգեպես չզարգանան: Կանայք պետք է Ղուրան ընթերցեն, շփվեն իմաստունության հետ: Այան այնուհետև խոսում է կանանց բարոյական արժեքների մասին ու ասում, որ նրանք իրենց վարքագծով արժանանում են Աստծու գթությանը: Նման կանայք իրենց կամքով որոշում են մեղքից հեռու մնալ:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Ցուցամոլությունը քաղաքակրթության նշան չէ, այլ տգիտության, ինչպես ասում է Ղուրանը:

2. Զաքաթը որը նշանակում է հարստության մի մասը բաժանել կարիքավորներին,  և  վերաբերում է թե տղամարդկանց թե կանանց :

3. Հոգևոր առաջնորդի ընտանիքները պարտավոր են հեռու մնալ մեղքից ու սխալ արարքներից: Տնային տնտեսուհիները որ չեն աշխատում, չպետք է հեռու մնան գիտելիք ձեռք բերելուց:

 

Պիտակ