Հոկտեմբեր 17, 2018 20:49 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք իրանցիների ժամանցային զբաղմունքների մասին:

Վաղուց ի վեր իրանցիները սիրել են ընտանեկան հանգիստն ու ժամանցը վայելել բնության գրկում: Հաշվի առնելով քաղաքների ընդարձակումը և ժողովրդի կենսակերպը փոխվելու փաստը, քաղաքների մոտակայքում , նաև քաղաքի տարբեր հատվածներում կանաչապատ տարածքները բնության գեղեցկությունը վայելելու հնարավորություն են ստեղծում: Իրանցիների այս գեղեցիկ սովորությունը չի վրիպել արտասահմանցի զբոսաշրջիկների աչքերից: Չեխ զբոսաշրջիկ Վերոնիկան իր «Թրավել գիկերի» բլոկում գրել է.«Առ այսօր ես նման տեսարանի ականատես չէի եղել: Իրանցիների համար պիկնիկի համար հրաշալի վայր կարող է լինել ցանկացած կանաչ տարածք : Նրանք հատակին փռում են իրանական գորգ և թեյով ու ուտելիքի զամբյուղով օրն անց են կացնում միասին ՝ կողք-կողքի : Ոմանք իրենց հետ ունեն նաև փոքրիկ գազօջախ: Սպահանում եթե երեկոյան ժամերին Իմամի հրապարակում լինեք, կտեսնեք մեծ թվով մարդկանց, ովքեր պիկնիկի են դուրս եկել»:

 

 

Վերոնիկան ՝ Սպահանում

 

Լեհ զբոսաշրջիկ Կամիլա Նապորան իր My Wanderlust բլոկում անդրադարձել է Թեհրանում բազմաթիվ զբոսայգիների առկայությանը, որտեղ զբոսաշրջիկները հանգստանալու և բնությունը վայելելու կողքին, կարող են ծանոթանալ քաղաքի բնակիչների կենցաղին: Նա գրում է .«Այգիները լի են իրար կողքի հանգիստը վայելող ընտանիքներով: Նրանք նույնիսկ ձեզ հրավիրում են ՝ միանալ իրենց»:

Կամիլա Նապուրան Իրանում

 

 

Սպորտը ևս իրանցիների սիրած ժամանցային միջոցն է: Իրանում սպորտը դարերի արմատներ ունի: Հույն պատմիչ Քսենեֆոնը Մ.թ.ա. 352-430թթ.-ին հիշատակել է Իրանում տարածված սպորտաձևերը՝ մականախաղը, ըմբշամարտը, ձիարշավը, հրաձգությունը, սուսերամարտը և լողը:

Իրանում դարեր շարունակ տարածված է եղել փահլևանական մարզաձևը: Սպորտի այդ ձևի համար նախատեսված են հատուկ վայրեր, որոնք կոչվում են զուռխանե: Այստեղ ֆիզիկապես կոփվելու կողքին, մարզիկները ստանում են նաև քաջության, անձնազոհության ու հավատարմության նման բարոյական տարբեր դասեր: Այդ մարզաձևը 2010 թվականին Իրանի անվան ներքո գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ-նյութական ժառանգության ցուցակում: Գերմանիայի Քյոլն քաղաքի ֆիզկուլտուրայի համալսարանի ուսումնասիրությունների համաձայն, դա համարվում է ամենահին մարմնամարզության տեսակն աշխարհում: Զուռխանեն հետաքրքիր վայր է համարվում Իրան այցելող զբոսաշրջիկների համար, որոնք ցանկություն ունեն ծանոթանալ նաև իրանական մշակույթին ու ավանդույթներին: Գարդիանում լույս տեսած հոդվածում, զբոսաշրջիկներից մեկը գրել է.«Եթե Սպահան եք այցելել, մի կորցրեք զուռխանեն տեսնելու հնարավարությունը: Փահլևանական մարզաձևը հազարամյակների պատմություն ունի: Դա հիմնականում եղել է մարտիկներին վարժեցնելու սպորտաձև: Այստեղ մարզված ու կաշվե կարճ տապադներ հագած տղամարդիկ հավաքվում են դահլիճի կենտրոնում և մարզվում են ռիտմիկ երաժշտության ներքո: Նրանք միաժամանակ անում են շարժումներ և երգում: Հեշտ չէ զուռխանե գտնելը: Պետք է հարցնել տեղացիներին: Դահլիճում նստեք նախատեսված վայրերում և վայելեք մարզումները»:

 

Այսօր Իրանում կան ռազմական, արկածախնդրական, խմբային , մտային ու ջրային ճյուղերի տարբեր արդիական մարզաձևեր: Մեծ թվով իրանցիներ ժամանցային զբաղմունքներն ապահովում են այդ սպորատձևերի օգնությամբ: Ոմանք էլ այդ մարզաձևերին հետևում են արհեստավարժ կերպով: Վերջին տարիներին մեծ թվով իրանցի կանայք ու տղամարդիկ տարբեր երկրներում մասնակցել են սպորտային մրցումների և նվաճել են տարբեր տիտղոսներ:

Հաշվի առնելով Իրանի քաղաքակրթային հին անցյալը, երկրում կան տարբեր թանգարաններ: Մայրաքաղաք Թեհրանում և այլ քաղաքներում ՝ Շիրազում, Յազդում, Բանդար Աբբասում, Սպահանում ու Մաշհադում կան տասնյակ թանգարաններ, որոնք ժամանցային այլ վայրերի ՝ կինոդահլիճների ու թատերասրահների կողքին, գրավում են մշակութասեր զբոսաշրջիկներին:

Իրանի գորգի, ազգային, Ռեզա Աբբասի, ժամանակակից արվեստի, Մալեքի, ժամացույցի, նավթարդյունաբերության փաստաթղթերի, Աբգինե, Թեհրանի խեցեգործության, Մաշհադի Ղոդս Ռազավի, Յազդի քաղաքային ջրի, Քերմանի մարդաբանության Գանջալի Խանի բաղնիսի և եզակի գեղանկարչություններով հայտնի Սպահանի Չելսոթունի թանգարաններն իրանական հայտնի թանգարաններն են, որոնք հիացնում են զբոսաշրջիկներին: Հաղորդումը կավարտենք Իրանի զարդերի ազգային թանգարանի մասին ամերիկացի զբոսաշրջիկ Նիկոլ Բիաթիի հուշերով: Նա թանգարան է այցելել 2016 թվականի նոյեմբերին: Իրան այցելողներին նա խորհուրդ է տալիս տեսնել նաև այդ թանգարանը:

  

182 կարատի քաշով   « Դարյայե Նուր » վարդագույն ադամանդը

 

«Պետք է անպայման այցելել Զարդերի ազգային թանգարանը : Թանգարանում կարող եք տեսնել Իրանի թագավորական թագը և ոսկերչական ու արժեքավոր քարերի հավաքածուն: Այս թանգարանի թանկարժեք ոսկերչական գործերից կարելի է հիանալ `182 կարատի քաշով հայտնի «Դարյայե Նուր» (թարգ. Լույսի ծով) վարդագույն ադամանդով: Թանգարանում կարելի է տեսնել հայտնի գլոբուսը, որի վրա օվկիանոսներն առանձնանում են զմրուխտ քարերով»:

 

 

Պիտակ