Սեպտեմբեր 03, 2022 12:19 Asia/Yerevan

Ողջույն, հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կայցելենք Գոլեստան նահանգ և ձեզ կպատմենք թուրքմենների պատմության և մշակույթի մասին և կծանոթանանք մի քանի թուրքմենական երաժշտական ​​գործիքների հետն։ Մնացեք մեզ հետ։

---

Վաղ անցյալից  առ այսօր երաժշտությունը եղել է թուրքմեն ժողովրդի կյանքի անբաժանելի մասը, որի միջոցով նրանք արտահայտում են իրենց ցավերն ու տառապանքները, տխրությունն ու ուրախությունը, սոցիալական հարաբերություններն ու բնության մեջ  կյանքը և այլն։ Բոլոր տոնակատարությունները, ավանդական խաղերը, սգահանդեսները, Մոհամմադ  մարգարեի ծննդյան տարեդարձի,  և ընտանիքի ավագ անդամիի 63-ամյակին նվիրված միջոցառումներն և հարսանիքներն ուղեկցվում են երաժշտությամբ:

Բայց նախքան թուրքմեն ժողովրդի երաժշտության մասին խոսելը, ավելի լավ է  հպանցիկ հայացք նետենք թուրքմեն ժողովրդի պատմությանն ու մշակույթին, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե  ինչպես ձևավորվեց թուրքմենական երաժշտությունը։

Ըստ պատմական աղբյուրների՝ թուրք և մոնղոլ ժողովուրդները մի քանի հազար տարի առաջ ապրում էին Արալ ծովի, Բալխաշ լճի և Ենիսեյ գետի շրջակայքում։ Դարերի ընթացքում այս ցեղերի գաղթը տեղի է ունեցել Մոնղոլիայի անապատից, և աստիճանաբար նրանց խմբերից շատերը բնակություն հաստատեցին Կասպից լճի արևելյան կողմում և Կենտրոնական Ասիայի լայնածավալ անապատում:

Այս ցեղը պատմական աղբյուրներում հայտնի է որպես օղուզ կամ  ղուզ թուրքեր անունով։ Բնական դժվարությունների, ինչպես նաև չինական կայսրության ճնշման պատճառով օղուզները  քշվեցին դեպի արևմուտք և հարավ։ Այսպիսով, 11-րդ դարում նրանք հաստատվեցին ներկայիս Թուրքմենստանի հյուսիսում՝ Ուստյուրթի շրջանում, և տարիներ շարունակ կռվելով բնիկ ցեղերի հետ և խառնվելով նրանց հետ դարձան թուրքմեն անունով հայտնի էթնիկ ցեղ։ Պատմական զեկույցները վկայում են, որ առաջին անգամ թուրքմենական տոհմերը ընդունել են  սելջուկյան դինաստիայի թագավոր սուլթան Սանջարի (Ահմադ Սանջարի) (թագավորել է մ.թ. 1118-1097 թթ.)առաջադրած պայմանները,  և պաշտոնապես բնակություն հաստատել Ատրակ գետի երկու կողմերում:

Իրանի թուրքմենները հիմնականում ապրում են Կասպից ծովի արևելյան ափերին՝ ներառյալ Իրանի Գոլեստան նահանգի հյուսիսային և արևելյան հատվածներում և Հյուսիսային Խորասանի որոշ հատվածներում։ Նրանք խոսում են թուրքմեներեն և կրում են ազգային հագուստ։

---

Ինչպես ասացինք, օղուզները գաղթել են դեպի Միջին Ասիա։ Այս գաղթականների մեջ կային երգիչներ,  որոնց անվանում էին օզան, իսկ այսօր նրանց անվանում են  բախշի։

Օզաններն իրականում եղել է ժողովրդի լեզուն, որն արտահայտել է նրանց կյանքը, գաղթն ու վիշտը։ Նրանք հոգևոր բարձր արժեք ունեին թուրքմեն ցեղի մոտ։  Որպես իրենց ցեղի հիշողություն՝ նրանք  երգում ու պատմում էին էպոսներ  և արտասանում էին բանաստեղծություններ: Ուստի նրանք հայտնի էին որպես իրենց ժողովրդի մշակույթի և պատմության խորհրդանիշ և սիրված ու հարգված էին ժողովրդի կողմից։ Նրանք իրենց բանաստեղծություններում հավերժացրել են ցեղապետերի անունները, պատմել հեքիաթներ: Ցեղի ավագներն օգնում են մարդկանց կյանքի դժվարությունները լուծելու  հարցում։

Այսքանը թուրքմենների մասին․․․իսկ  նրանց երաժշտությանը  կանդրադառնանք երաժշտական կարճ դադարից հետո։

---

Թուրքմենական երաժշտությունը շատ է տարբերվում իրանական ցեղերի երաժշտությունից։ Ամենակարևոր տարբերություններից են  հարվածային գործիքների և պարային երաժշտության բացակայությունը և ընդհանրապես երաժշտական ​​գործիքների  սահմանափակումը։ Մյուս կողմից, թուրքմենական երաժշտությունը շատ քիչ է ազդվել էթնիկ խմբերի և ազգերի երաժշտությունից, և ավելի շատ՝ մերձակա շրջանների երաժշտությունից:

Թուրքմենական երաժշտության մեջ օգտագործվում են այնպիսի գործիքներ, ինչպիսիք են դոթառը, քամանչան, ղեջակը և զանբուրաքը կամ հրեական տավիղը։ Մեր ներկայացրած գործիքներից թուրքմենական ամենակարևոր և ինքնատիպ գործիքներից է  դոթառը , որն իր ուրույն տեղն ունի այս ժողովրդի երաժշտության մեջ։ Այս գործիքը կոչվում է նաև  տաամդիրա։ Դոթառը երկար պարանոցով լարային գործիք է, որի պատրաստման համար օգտագործվում է երեք տեսակի ծառ։ Դոթառի տանձանման մասը պատրաստված է թթի ծառիժ, իսկ վիզը՝ ընկուզենու կամ ծիրանի փայտից։ Այս ընտրության պատճառը այս փայտից հնչող ձայննի հնչողությունն է: Այն ինչ  թուրքմենական դոթառն առանձնացնում է  մյուս նմանատիպ գործիքներից, դա  թուրքմենական երաժշտությունն է; 

Դոթառի ութերորդ նոտան կոչվում է թուրքմենական նոտա, ինչը ցույց է տալիս, որ այս տոնայնությունը չի օգտագործվել այլ ցեղերի մոտ, և առաջին անգամ կիրառվել է թուրքմենական երաժշտության մեջ։

Այժմ առաջարկում ենք ունկնդրել թուրքմենական դոթառի գեղեցիկ մեղեդին․․․․

Դուք լսեցիք թուրքմենական դոթառի գեղեցիկ ձայնը՝ ժողովրդական երաժիշտ Սոլմազ Թեքեի կատարմամբ։

Այլ գործիքներից, որոնք թուրքմենները շատ են օգտագործում իրենց երաժշտության մեջ, կարելի է նշել զանբուրաքը՝ հրեական տավիղը, որը կոչվում է նաև  ղուպոզ։ Այն հին գործիք է, որը հեռավոր անցյալում պատրաստվում էր փայտից կամ ծղոտից: Փայտե տավիղի՝ զանբուրաքի ձայնը ավելի թույլ է, քան նրա մետաղական տեսակի ձայնը, և դրա նվագելն ավելի դժվար է: Հրեական տավիղը պարզ գործիք է, որը բաղկացած է երկու մասից՝ մետաղյա շրջանակից և  շեղբից, որը երաժիշտը դնում է իր ատամների միջև և  բթամատով հարվածում նվագարանի լեզվակին։

Հրեական տավիղը կամ զանբուրաքը սովորաբար նվագում  են թուրքմեն կանայք և աղջիկները։ Ասում են, որ նախկինում այս նվագարաններն  այնքան կարևոր  էին թուրքմեն կանանց ու աղջիկների համար, որ նրանք իրենց հետ  էին տանում ամեն հարսանիքի կամ կրոնական տոնախմբության, որին մասնակցում էին: Զանբուրաքի ձայնը լսելիս դուք կարող եք լսել նաև ձիու սմբակների ձայնը, և հյուծիչ աշխատանքի ռիթմերը։

Այսօր  հիմնականում զանբուրաք են նվագում  Իրանի թուրքմենաբնակ շրջաններում, իսկ Իրանի մյուս շրջաններում այն ​​կա՛մ հնացել է, կա՛մ տարածված չէ:

Այժմ առաջարկում ենք ունկնդրել զանբուրաքի կամ հրեական տավիղի գեղեցիկ մեղեդին։ 

Միասին լսեցինք զանբուրաքի՝ հրեական տավիղի ձայնը, արվեստագետ Հաջ Մոհամմադ Իրիի կատարմամբ։ 

Հարգելի բարեկամներ հուսով ենք ձեզ դուր եկավ այս հաղորդումը: Հաջորդ հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը թուրքմենական երաժշտության մասին։ Աստված Ձեզ պահապան: