Սեպտեմբեր 13, 2022 13:00 Asia/Yerevan

Ողջույն հարգելի ունկնդիրներ: Այս և առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում ծանոթանալու ենք Իրանի հյուսիս-արևելքում և արևելքում գտնվող Խորասանի շրջանի հարուստ երաժշտությանը:

Հաղորդման սկզբում լսեք գեղեցիկ երաժշտություն Հյուսիսային Խորասանի շրջանից՝ Մոհամմեդ Եգանեի հաճելի ձայնով։

Խորասան նահանգը մի քանի տարի է, ինչ բաժանված է երեք շրջանների,  հաջորդ մի քանի հաղորդումների ընթացքում, բացի ներկայիս սահմաններից, մենք երաժշտականորեն կուսումնասիրենք Խորասանի շրջանը: Ասօրվա հաղորդման ընթացքում եկել ենք Խորասանի հյուսիսային հատված։

Խորասանը համարվում է մարդկային քաղաքակրթությունների մեջ երաժշտության կարևորագույն կենտրոններից մեկը։ Երաժշտական ​​արվեստի պատմությունն այս տարածաշրջանում հազարամյակների պատմություն ունի: Խորասանի երաժշտությունը մշակութային բազմազանությամբ ներառում է երեք տարբեր շրջաններ՝ Հյուսիսային Խորասանը, Արևելյան Խորասանը և Հարավային Խորասանը, որոնք տարբեր են լեզվով, բարբառով, երաժշտությամբ և սովորույթներով: Հյուսիսային Խորասանի երաժշտական ​​մշակույթը Խորասանի արևելյան և հարավային մասի համեմատ առանձնահատուկ գծեր ունի։ Հյուսիսային Խորասանի շրջանի կարևորագույն քաղաքներն են Բոջնուրդը, Էսֆարայենը, Դարեգազը, Ղուչանը և Շիրվանը։ Այս շրջանները պարունակում են թուրքական, քրդական և քերմանջի մշակույթներ, և այդ շրջանների երաժշտությունը որոշ չափով ենթարկվել է թուրքմենական երաժշտության ազդեցությանը: Բայց այս տարածաշրջանում երաժշտության գերակշռող ձևը թուրքականն ու քրդականն է:

Այս տարածաշրջանի ամենահայտնի արվեստագետներն են Խան Մոհամմադ Ղեյթաղին, Ահմադ Ղոլի Ահմադին, Մոհամմադ Հոսեյն Եգանեն, Հաջ Ղուրբան Սոլեյմանին, Ալիռեզա Սոլեյմանին, Օլյա Ղոլի Եգանեն և այլ վարպետներ, այդ թվում՝ Ղոլամալի Փուրաթային, Հաջ Ղուրբան Սոլեյմանին և Օսման Խոդափարաստը:

Հյուսիսային Խորասանի երաժշտության տեսակների միջև համեմատություն անցկացնելով, պետք է ասենք, որ այս տարածաշրջանի քրդական երաժշտությունն ավելի անկախ է, քան Հյուսիսային Խորասանի երաժշտության այլ տեսակները, և քրդական բանաստեղծություններն այս տեսակի երաժշտության մեջ վանկային են: Վանկերի թիվը կարող է լինել 8-ից մինչև 16: Քրդական սիրային երգերը հիմնականում 8 վանկանի են։ Հյուսիսային Խորասանի քրդական երաժշտությունը կոչվում է նաև Կուրմանջի երաժշտություն։

Լսեք քրդական գեղեցիկ երաժշտություն լուսահոգի վարպետ՝ Սոհրաբ Մոհամմադի գեղեցիկ ձայնով։

Վարպետ Սոհրաբ Մոհամմադիի հաճելի ձայնով լսեցինք «Սոխակն ու ծաղիկը» երգը։

Սոհրաբ Բախշի անունով հայտնի Սոհրաբ Մոհամադին երաժիշտ, կոմպոզիտոր, երգիչ և լարային նվագող էր քերմանջ ցեղից։ Նա ծնվել է 1938 թվականին Մանե Վա Սամալղան քաղաքում։ Սոհրաբ Մոհամադին մանկուց սովորել է դոթառ և սկսել նվագել այն, իսկ մինչև 82 տարեկանը, երբ կնքեց իր մահկանացուն, նվագարանը երբեք վայր չի դրել և շարունակել է նվագել մինչև կյանքի վերջին օրերը։

Հյուսիսային Խորասանի թրքախոսների երաժշտության մասին խոսելիս, հարկ է նշել, որ թրքախոսների երաժշտությունը բացի իր ուրույն առանձնահատկություններից,  համեմատելի է թուրքմենական երաժշտության հետ՝ շնորհիվ պատմվածքներում, բանաստեղծություններում և կատարողական մեթոդներում լեզվական և բարբառային կապերի և դոթարի կատարումների որոշ ձևերի, և շատ նմանություններ ունեն: Թուրքալեզու երաժշտությունը շատ տարածված է  Ղոչան շրջանում, որն ավելի միստիկ է ու հանգիստ, քան Հյուսիսային Խորասանի քրդական երաժշտությունը։

Լսենք  Gozel  ստեղծագործությունը՝ հաջ Ղորբան Սոլեյմանիի հաճելի ձայնով։

Լուսահոգի Հաջ Ղուրբան Սոլեյմանին (1920-2008) ծնունդով Ղուչանի Ալիաբադ գյուղից էր և Հյուսիսային Խորասանի թուրքերից: Դոթառ նվագել սովորել է հորից՝  Քարբալայի Ռամազանից, ով Հյուսիսային Խորասանի հայտնի դոթառահարներից էր։ Որպես տեղացի ​​երգիչ՝ Հաջ Ղուրբանը մասնակցել է բազմաթիվ համերգների Իրանում և արտերկրում և հրատարակել է իր ստեղծագործությունների ալբոմը։ Նրա պանծալի գործերից կարելի է նշել Ֆրանսիայի Լիոնի երաժշտական ​​փառատոնում առաջին տեղը գրավելը, ինչպես նաև Ֆրանսիայի Ավինյոն փառատոնի աստղի տիտղոսին արժանի դառնալը: Նա մահացել է 2008 թվականին 88 տարեկան հասակում։ Նրա որդին՝ Ալիռեզա Սոլեյմանին շարունակում է հոր ուղին:

Հյուսիսային Խորասանի շրջանների երաժշտությունն ամենամեծ ազդեցությունն է կրել այս տարածքի աշխարհագրական պայմաններից, ինչի պատճառով այս շրջանի երաժշտությունը բաժանվել է երկու մեծ մասերի` նախալեռնային և հարթավայրային: Այս աշխարհագրական շրջաններից յուրաքանչյուրը, Հազար մզկիթի նախալեռները, Ալլահ Աքբարը, Աթաքի լանջերը և Լայեն շրջանը հետևում են հատուկ երաժշտական ​​նշաններին: Լեռնային երաժշտությունն ուղեկցվում է բղավոցներով և ավելի ուժեղ, ու արտահայտիչ է և երբեմն ավելի արագ, քան հարթավայրային երաժշտությունը։ Նախալեռնային երաժշտության հետ մեկտեղ հնչում է հարթավայրային երաժշտություն, ինչպես ղուչանյան դաշտերի երաժշտությունը։ Հարթավայրային երաժշտությունը սովորաբար ավելի մեղմ է, ավելի ներդաշնակ և ավելի միստիկ:

Պարոնայք Ջաֆար Ղոլին, Տիգրանին և Դարգազին Հյուսիսային Խորասանի լեռնային շրջանների մեծ միստիկներից և բանաստեղծներից էին, ովքեր հեղինակել են շատ գեղեցիկ միստիկական բանաստեղծություններ։ Նրանք օգտագործում էին պարսկերեն, քրդերեն, թուրքերեն և արաբերեն լեզուները՝ իրենց միտքն ու զգացմունքները փոխանցելու համար։ Այս շրջանի բնակիչների ամենակարևոր երաժշտություններից կարելի է նշել Ալլահ Մազարը, Դո Կարսեն, Անարակին և Հարայը։

Քանի որ Հյուսիսային Խորասանի քրդերը միշտ եղել են Իրանի նախանձախնդիր սահմանապահները, ներգաղթյալ ցեղերի, կողոպուտի, գերության ու տեղահանության դիմաց Իրանի սահմաններն ու հողերը պաշտպանելը  եղել են այս տեսակի կյանքի բնութագրիչները, և այդ հատկանիշներն ուղղակիորեն ազդում են նրա երաժշտության վրա:

Այս պահին հրավիրում ենք լսել մի հատված  Ալլահ Մազարը ստեղծագործությունից՝ «Ասակ» երաժշտական ​​խմբի անդամ Ջավադ Հասանզադեի կատարմամբ։ Ալլահ Մազարը Հյուսիսային Խորասանի քրդերի ջարդի ամսին է: Այս երգը երգել են սիրելիների շիրիմի վրա՝ թալանից, սպանությունից և գերությունից հետո:

Հարգելի ունկնդիրներ ավարտվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հյուսիսային Խորասանի շրջանի երաժշտության մասին մեր զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում։ Աստված պահապան լինի բոլորիդ։